Կաբարդացիներ

Կաբարդացիներ / Кабардинцы
Ընդհանուր քանակ

մոտ 2 մլն․

Բնակեցում
Թուրքիա Թուրքիա 1 117 000 [1]
Ռուսաստան Ռուսաստան 523 404 [2]
Հորդանան Հորդանան 166 000
Սիրիա Սիրիա 40 000
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 29 000
Գերմանիա Գերմանիա 14 000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 3 900
Լեզու(ներ)
կաբարդա-չերքեզերեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
չերքեզներ, ադըղեներ
Վաղ 1900-ականներին արված կաբարդական ընտանիքի լուսանկար

Կաբարդացիներ (նաև՝ կաբարդիններ, կաբարդ.-չերք․՝ Къэбэртайхэр-адыгэ կամ Qăbărtajxăr-adǝgă, արաբ․՝ القبرطاي أو القبردي‎, ռուս.՝ Кабарди́нцы), հյուսիսկովկասյան չերքեզական էթնիկ խումբ, Կաբարդա-Բալկարիայի բնիկ ժողովուրդը։ Նաև բնակվում են Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզիայում, Ադըղեայի Հանրապետությունում, Հյուսիսային Օսիայում[3], մասամբ՝ Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։ Ընդհանուր թիվը Ռուսաստանում՝ 523 404։ Նրանք մտնում են աբխազա-ադըղեական ժողովուրդների մեջ։ Հավատացյալ կաբարդացիները մուսուլմաններ են (մինչև XVIII դար կաբարդացիների մեջ տարածված էր քրիստոնեությունը, պահպանվում էին հեթանոսական պաշտամունքի մնացորդներ)։ Զբաղմունքը՝ հողագործություն, անասնապահություն և արհեստներ։ Կաբարդացիների հայրենիքը Կաբարդա պատմաաշխարհագրական մարզն է։

2021 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կաբարդա-Բալկարիայում նրանք կազմում են բնակչության 60%-ը։ Խոսում են կաբարդա-չերքեզերեն, որը մտնում է հյուսիսկովկասյան լեզվաընտանիքի աբխազա-ադըղեական լեզվախմբի մեջ[4]։

Ծանոթագրություններ

  1. «'Biz' Erozyona Uğratıldı». Jineps. March 2012. Արխիվացված է օրիգինալից 5 March 2017-ին. Վերցված է 5 December 2016-ին.
  2. «Национальный состав населения». Federal State Statistics Service. Վերցված է 30 December 2022-ին.
  3. Кабардинцы // Большой Энциклопедический словарь. — 2000. // Большой энциклопедический словарь, 2000.
  4. «Перепись 2010. Население по национальности и владении русским языком» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 152
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբարդացիներ» հոդվածին։