Լիլ Փիփ

Լիլ Փիփ
Բնօրինակ անունանգլ.՝ Lil Peep
Ի ծնե անունԳուստավ Էլայջա Ար
Նաև հայտնի է որպեսԼիլ Փիփ
Ծնվել էնոյեմբերի 1, 1996(1996-11-01)[1]
Ալլենթաուն, Լեհայ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ և  Շվեդիա
Մահացել էնոյեմբերի 15, 2017(2017-11-15)[1] (21 տարեկան)
Թուսոն, Պրիմա շրջան, Արիզոնա, ԱՄՆ
ԳերեզմանԴիակիզում
Ժանրերհիփ հոփ, Թրեպ երաժշտություն, Լոու ֆայ երաժշտություն, փոփ փանկ, էմո ռեփ և SoundCloud rap
Մասնագիտությունհեղինակ-կատարող, ռեփեր և մոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլFirst Access Entertainment և Columbia Records
ԿրթությունԼոնգ Բիչի ավագ դպրոց
Կայքlilpeep.com
 Lil Peep Վիքիպահեստում

Գուստավ Էլայջա Ար (անգլ.՝ Gustav Elijah Åhrնոյեմբերի 1, 1996(1996-11-01)[1], Ալլենթաուն, Լեհայ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 15, 2017(2017-11-15)[1], Թուսոն, Պրիմա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), առավել հայտնի է Լիլ Փիփ (անգլ.՝ Lil Peep) կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, մոդել։

Վաղ տարիներ

Ծնվել է Փենսիլվանիայի Ալենթաուն բնակավայրում և մեծացել Լոնգ-Այլենդի հարավային ափում։ Ծնողները Հարվարդի համալսարանի ավարտականներ են, ովքեր ամուսնալուծվել էին, երբ Գուստավը դեռահաս էր։ Հայրը քոլեջում պրոֆեսոր է աշխատել, իսկ մայրը՝ սկսնակ դասարանների ուսուցչուհի։

Արը դադարել է դպրոց հաճախել, իսկ ուսումն ավարտել է առցանց դասընթացների միջոցով[2]։ Ավելի ուշ սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ և իր կատարումները տեղադրել է ՅուԹյուբում և SoundCloud-ում։

17 տարեկան հասակում Արը տեղափոխվել էր Լոս Անջելես, որպեսզի զբաղվի իր երաժշտական կարիերայով։ Այնտեղ ընդգրկվել է լոսանջելեսյան «GothBoiClique» ռեփ կոլեկտիվի կազմ, դառնալով էմո ռեփի առաջին ներկայացուցիչներից մեկը[3]։

Կարիերա

Սկիզբ (2015-2017)

2015 թվականին Լիլ Փիփը թողարկել է իր առաջին միքսթեյփը` «Lil Peep Part One»-ը, որն առաջին իսկ շաբաթում SoundCloud հարթակում հավաքել է 4000 լսում։ Այդ ամենից հետո թողարկեց «Feelz»-ը և ևս մեկ միքսթեյփ՝ «Live Forever»-ը[4][5]։

2016 թվականին թողարկեց ևս երկու միքսթեյփ՝ «Crybaby»-ն և «Hellboy»-ը[2]։

«Come Over When You’re Sober» (2017)

2017 թվականի հունիսի 2-ին իր ինստագրամյան էջում Փիփը հայտարարեց իր դեբյուտային` «Come Over When You’re Sober» ալբոմի մասին[6]։ Ալբոմը թողարկվեց օգոստոսի 15-ին[7]։ «Come Over When You’re Sober» ալբոմի աշնանային շրջագայությունը մեկնարկել է հոկտեմբերի 2-ին և պետք է ավարտվեր 2017-ի նոյեմբերի 16-ին[8], սակայն Փիփը կնքեց մահկանացուն նոյեմբերի 15-ին՝ թմրանյութերի չարաշահումից։

Տեսահոլովակներ

2017 թվականի հունիսի 8-ին Լիլ Փիփը թողարկեց «Benz Truck» երգի երաժշտական տեսահոլովակը։

Մինչ այդ, Լիլ Փիփը ինքնուրույն նկարահանել է իննը տեսահոլովակ՝ «Backseat», «Girls», «White Wine», «Gym Class», «Beamerboy», «Drugz», «Live Forever», «California World», «Your Eyes» և «White Tee»[9]։

2017 թվականի հուլիսի 27-ին Լիլ Փիփը թողարկեց «The Brightside» երգի տեսահոլովակը, որը նրա դեբյուտային ալբոմի երկրորդ սինգլն է[10]։

Երաժշտական ոճ

Լիլ Փիփը նկարագրվում է որպես «Soundcloud ռեփեր», իսկ իր երաժշտական ոճը ասոցացվում է լոու ֆայ ռեփի և էմո թրապի հետ[11][12]։ Գուստաֆի երգերը հիմնված են հարավային ռեփի և փոստհարդռոք ոճի վրա[13]։ Նյու Յորք Թայմս ամսագիրը նշել է, որ վերջին 24 ամիսների ընթացքում Փիփը «հանդես է գալիս ավելի մռայլ և դիմանկարային թողարկումներով, որը բնորոշ է Կուրտ Քոբեյնին»[13]։

Լիլ Փիփի երաժշտությունը պարունակում է լիրիկական թեմաներ՝ ինքնասպանություն, նախորդ հարաբերություններ, թմրադեղերի օգտագործում և կախարդություն։ Նրան անվանում էին «ապագայի էմո»[14]։

Նրա երաժշտական կարիերայի վրա ազդեցություն են ունեցել Գուչի Մենը, Riff Raff-ը, Red Hot Chili Peppers խումբը, Crystal Castles-ը, Seshollowaterboyz-ը, Rozz Dyliams-ը, My Chemical Romance և Panic! At the Disco խմբերը[15][16]։

Գուստավը տրոմբոն և տուբա երաժշտական գործիքների է տիրապետել[17]։

Անձնական կյանք

2017 թվականին Գուստավը ապրել է Լոնդոնում և անդամակցել է «GothBoiClique» և «Schemaposse» խմբերին[18]։

Զուգընկերուհու հետ բաժանումից հետո մոտ վեց տարի չի կարողացել շփվել մարդկանց հետ։

Հայտնի է եղել թմրանյութերի օգտագործմամբ, հատկապես ունեցել է կախվածություն կոկաինից և քսանաքսից. այդ փաստը նա պարբերաբար հիշատակում էր սոցցանցերի գրառումներում[19][20]։ Ինստագրամի գրառումներից մեկում հայտարարել էր, որ «արդյունավետ թմրամոլ» է և կոչ է արել հրաժարվել թմրանյութերից։

2017 թվականի օգոստոսին թվիթթերում հայտարարել է, որ բիսեքսուալ է[21][22]։

Մահ

2017 թվականի նոյեմբերին Արի մտերիմ ընկեր Ադամ Գրանդմեյսոնը հաղորդել է, որ Արը գտնվում է հիվանդանոցում չափազանց մեծ քանակությամբ թմրանյութի՝ կոկաինի և ֆենտանիլի օգտագործման արդյունքում։

Նոյեմբերի 15-ին Գուստավի մենեջերը հայտարարեց, որ Արը հիվանդանոցում կնքել է մահկանացուն[23]։ Մահը վրա է հասել Արիզոնայի Թուսոն քաղաքում սպասվելիք ելույթից առաջ[24]։ Գուստավ Արը 21 տարեկան էր։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Միքսթեյփներ

  • Lil Peep Part One (2015)
  • Live Forever (2015)
  • Crybaby (2016)
  • Hellboy (2016)

Մինի ալբոմներ

  • Feelz (2015)
  • Vertigo (2016)
  • California Girls (2016)
  • Teen Romance (2016)
  • Castles (2016)
  • Castles II (2017)
  • Goth Angel Sinner (2019)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 «Meet Lil Peep, The All-American Reject You’ll Hate To Love»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2017-11-18 
  3. «Lil Peep Has Died at Age 21»։ Noisey (en-us)։ 2017-11-16։ Վերցված է 2017-11-18 
  4. «Lil Peep @ The Foundry 10/30 | mxdwn.com»։ music.mxdwn.com (en-US)։ Վերցված է 2017-11-18 
  5. stereoboard.com։ «Lil Peep Tour Dates & Tickets»։ Stereoboard.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-18 
  6. «Lil Peep Announces Album Title, Shares “no respect freestyle”»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2017-11-18 
  7. «Come Over When You're Sober, Pt. 1 by Lil Peep on Apple Music»։ itunes.apple.com (en-gb)։ Վերցված է 2017-11-18 
  8. «Emo-rapper Lil Peep announces ‘Come Over When You’re Sober’ tour - News - Alternative Press»։ Alternative Press (անգլերեն)։ Վերցված է 2017-11-18 
  9. «We Went To Lil Peep's House Today To Drop His "White Tee" Music Video»։ www.themaskedgorilla.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-16-ին։ Վերցված է 2017-11-22 
  10. «Lil Peep Looks at "The Brightside" In New Video | V Magazine»։ vmagazine.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-04-ին։ Վերցված է 2017-11-22 
  11. «How Losing SoundCloud Would Change Music»։ The Ringer։ Վերցված է 2017-11-22 
  12. «♫ Listen: LIL TRACY - ✧✧✧ LIFE OF A POPSTAR✧✧✧»։ Tiny Mix Tapes (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 
  13. 13,0 13,1 Harrison Angus (2017-04-21)։ «Lil Peep: the YouTube rapper who's taking back emo»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-11-22 
  14. «Tears of a Dirtbag: Rapper Lil Peep Is the Future of Emo | Pitchfork»։ pitchfork.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 
  15. «“White Wine” by Lil Peep Review | Pitchfork»։ pitchfork.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 
  16. «13 Artists You Need To Know About In 2017»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 
  17. «The Break Presents: Lil Peep - XXL»։ XXL Mag։ Վերցված է 2017-11-22 
  18. Templeton Lily (2017-06-22)։ «Front Row at Haider Ackermann Men’s Spring 2018»։ WWD (en-US)։ Վերցված է 2017-11-22 
  19. «Is Lil Peep's Music Brilliant or Stupid as Shit?»։ Noisey (en-us)։ 2016-12-23։ Վերցված է 2017-11-22 
  20. SINNER GOTH ANGEL (6:03 PM - 16 Feb 2017)։ «I am a depressed drug addict and I'm nearing my breaking point. Everything I love is disappearing»։ @lilpeep (անգլերեն)։ Վերցված է 2017-11-22 
  21. Tracer Dan (2017-08-09)։ «Rapper Lil Peep comes out as bi on Twitter»։ Վերցված է 2017-11-22 
  22. «Lil Peep Reveals He’s Bisexual - XXL»։ XXL Mag։ Վերցված է 2017-11-22 
  23. «Lil Peep Dies at 21»։ Billboard։ Վերցված է 2017-11-22 
  24. Facebook, Twitter, options Show more sharing, Facebook, Twitter, LinkedIn, Email, URLCopied! Copy Link, Print (2017-11-16)։ «Lil Peep, hero to the emo and hip-hop scenes, dies of suspected overdose at 21»։ Los Angeles Times (en-US)։ Վերցված է 2021-05-15 

Արտաքին հղումներ