Լինարես (իսպ.` Linares (Jaén)), քաղաք և մունիցիպալիտետԻսպանիայում։ Մտնում է Խայեն պրովինցիայի, Անդալուսիա ինքնավար համայնքի կազմի մեջ։ Մունիցիպալիտետը գտնվում է Սիերա-Մորենա շրջանում, պրովինցիայի վարչական կենտրոնից 51 կմ հեռավորության վրա։ Տարածքը կազմում է 195,1 կմ2, բնակչությունը՝ 61306 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Արդեն երկար տարիներ Լինարեսում անցկացվում է շախմատային խոշոր մրցաշար, որին մասնակցել են աշխարհի ամենահայտնի շախմատիստներ Գարրի Կասպարովը, Անատոլի Կարպովը, Վլադիմիր Կրամնիկը և այլք։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ևս բազմիցս մասնակցել է այդ մրցաշարին և 2006 թվականին դարձել հաղթող[1]։ Լինարեսը աշխարհահռչակ երգիչ Ռաֆայելի ծննդավայրն է. վերջինս երբեք չի զլանում ցանկացած առիթով հիշել իր փոքր հայրենիքի մասին։