Լիվրի-Գարգան (ֆր.՝ Livry-Gargan. (ֆրանսերեն արտասանութամբ՝ (լսել). livʁi ɡaʁgɑ̃), քաղաք և համայնք ՖրանսիայիԻլ դը Ֆրանս երկրամասի Սեն- Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի հյուսիսարևելյան արվարձանն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից 15.6 կիլոմետր (9.7 mi) հեռավորության վրա։
Պատմություն
1869 թվականի մայիսի 20-ին Լիվրի-Գարգանի տարածքի մի մասը տրվել է Կլիշի սու Բուայիին, մի փոքր մաս էլ՝Գանյիին, որպեսզի կազմավորվի Լը Ռենսի համայնքը։
Լիվրի Գարգանը կապված չէ Փարիզի մետրոյի, տրանսպորտային RER համակարգի կամ արվարձանային երկաթուղային ցանցի հետ։ Նրան ամենամոտ կայարանը Սևրան-Լիվրի կայարանն է, որն ընկած է Փարիզի RER B գծի վրա։ Այդ կայարանը գտնվում է հարևան Սևրան համայնքում՝ Լիվրի-Գարգան քաղաքի կենտրոնից 1,9 կիլոմետր հեռավորության վրա։
Կրթություն
Քաղաքում գործում են հետևյալ կրթօջախները[8]. 9-ական նախակրթարան ու տարրական դպրոց, ցածր աստիճանի 4 և բարձր աստիճանի 2 ավագ դպրոց (լիցեյ)։