Լճային Լանսելոտ
Լճային Լանսելոտ ֆր.՝ Lancelot du Lac | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա[1] և միջնադարի մասին ֆիլմ |
Թեմա | Արթուր, Գվինևեր[2], Սըր Լիոնել[2] և Մորդրեդ[2] |
Հիմք | պատմվածքներ Արթուր թագավորի մասին |
Թվական | սեպտեմբերի 26, 1974 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Բրեսոն[1][3] |
Պրոդյուսեր | Ժան Պիեռ Ռասամ |
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Բրեսոն |
Դերակատարներ | Լաուրա Դյուկ Կոնդոմինաս, Հումբեր Բալսան, Լյուկ Սիմոն, Վլադիմիր Անտոլեկ-Օրեսեկ, Պատրիկ Բեռնար, Arthur De Montalembert? և Ջոզեֆ-Պատրիկ լը Կուիդր |
Օպերատոր | Պասկուալինո դը Սանտիս |
Երաժշտություն | Ֆիլիպ Սարդ |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Տևողություն | 83 րոպե |
«Լճային Լանսելոտ» (ֆր.՝ Lancelot du Lac), 1974 թվականի կինոֆիլմ, որի սցենարիստը և ռեժիսորը Ռոբեր Բրեսոնն է[4]։
Ինչպես և մյուս ուշ գործերում, Բրեսոնը կրկին փորձում է նորեկ դերասաններին, որոնցից շատերի համար այդ նկարահանումներն ընդհանրապես առաջինն էին։ Ռեժիսորը սկզբից նրանցից պահանջում էր զգացմունքների բացակայություն, որպեսզի ստեղծի պատումի յուրահատուկ ոճ, և ի հավելում դրան, նա երբեմն կամ ամբողջապես հանել է Գրաալի մասին լեգենդի հեքիաթայնությունը և ֆանտաստիկան։ Խիստ ռեալիզմը, որով ստեղծված է ֆիլմը, ընդգծում է այդ պատմության արյունը և կեղտը։
Ֆիլմն ստեղծված է վառ և յուրահատուկ ոճով ու ներկայացնում է Լանսելոտի և Գվինևրայի սիրո պատմությունը, զուգահեռ պատմում է նաև Կամելոտի կործանման և Կլոր սեղանի անհայտացման մասին։ Կինոժապավենը նաև մասամբ ստեղծված է մի քանի միջնադարյան ռոմանսների հիման վրա, այդ թվում և «Լանսելոտ-Գրաալ» և Կրետեն դը Տրուայի ստեղծագործությունը։
Ֆիլմն արժանացել է «Կինոքննադատների միջազգային միավորման մրցանակի» 1974 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ[5][6]։
Դիպաշար
Ֆիլմի դիպաշարը հիմքում ընկած են Արթուրի թագավորի մասին լեգենդները։ Կլոր սեղանի ասպետները, ուժասպառ լինելով Սուրբ Գրաալի ապարդյուն փնտրտուքից, վերադառնում են Արթուրի թագավոր ամրոցը։ Լանսելոտի և թագուհի Գվինևրայի սիրային հարաբերությունները կատաղության են հասցնում ասպետներին։
Հետաքրքիր փաստեր
- Սա Ռոբերտ Բրեսոնի միակ ֆիլմն է Միջնադարի մասին (բացի «Ժաննա դ’Արկի դատը» ժապավենը)։
- Ֆիլմի պրոդյուսեր Ժան Յանը հիշում է իր աշխատանքը ֆիլմի ստեղծման ժամանակ. «Բրեսոնն ամբողջ օրը ձայնագրման ստուդիայում էր, որպեսզի գտնի գետնին ընկնող կրակխառնիչի ձայնը։ Նկարահանման հրապարակում Բրեսոնի տրամաբանությունը հասկանալն անհնար էր»։
- Այս ֆիլմը Ռոբերտ Բրեսոն առաջին խոշորամասշտաբ նախագծերից էր։
Դերերում
- Լյուկ Սայմոն - Լճային Լանսելոտ
- Յումբեր Բալսան - Գավեյն
- Լաուրա Դ. Կոնդոմինաս - Գվինևրա
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0071737/
- ↑ 2,0 2,1 2,2 https://fr.wikipedia.org/wiki/Lancelot_du_Lac_(film)
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=4490.html
- ↑ «Lancelot of the Lake». unifrance.org. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ http://www.imdb.com/title/tt0071737/releaseinfo?ref_=ttfc_sa_1
- ↑ «Festival de Cannes: Lancelot du Lac». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
Տես նաև
Մոնտի Պայտոն և Սուրբ Գրաալ - ֆիլմի ծաղրանմանակումը
Արտաքին հղումներ
- «Լճային Լանսելոտ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Լճային Լանսելոտ»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
|