1850-ական թվականների սկզբից ապրել է Ռուսաստանում։ 1862 թվականից մոսկովյան թատրոնների երաժշտության տեսուչ, 1866—1872 թվականներին Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1872 թվականից Պետերբուրգի կայսերական թատրոնի բալետային երաժշտության կոմպոզիտոր։ 1890 թվականից ապրել է Վիեննայում։ Հեղինակ է բազմաթիվ բալետների, դրանց թվում՝ «Ֆիամետտա կամ Սիրո հաղթանակ» (բեմականացում 1864), «Դոն Կիխոտ» (բեմականացում 1869), «Բայադերկա» (բեմականացում 1877), ջութակի երկերի (12 էտյուդներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 561)։