Լոուրենս Օլիվիե

Լոուրենս Օլիվիե
անգլ.՝ Laurence Olivier
Ծնվել էմայիսի 22, 1907(1907-05-22)[1][2][3][…]
ԾննդավայրԴորկինգ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհուլիսի 11, 1989(1989-07-11)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրԱրևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[5] և Սուրբ Էդվարդի դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, դերասան, ռեժիսոր, դրամատուրգ և պրոդյուսեր
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
ԸնտրանիMarathon Man?, Մոլեգին հողմերի դարավանդ (ֆիլմ, 1939), Համլետ, Richard III?, Rebecca? և Հենրի V
Ծնողներհայր՝ Gerald Kerr Olivier?[6][7], մայր՝ Agnes Louise Crookenden?[6][7]
Ամուսին(ներ)Ջիլ Էսմոնդ[7], Վիվիեն Լի[7] և Ջոան Փլաուրայթ[7]
Երեխա(ներ)Tamsin Olivier?[6], Simon Tarquin Olivier?[6], Richard Olivier?[6] և Julie-Kate Olivier?[6]
Պարգևներ և մրցանակներ
Ասպետ-բակալավր Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա

BAFTA Academy Fellowship Award

Օսկար լավագույն դերասանի համար[8]

Ալբերտի մեդալ

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

[8]

Golden Globe Award for Best Actor in a Leading Role?

[9]

Ֆելտրինելի մրցանակ

Սոնինգի մրցանակ

Ոսկե ազնվամորի՝ վատագույն երկրորդ պլանի դերասանի համար

[10]

«Ոսկե ազնվամորի» մրցանակ տղամարդու վատագույն դերակատարման համար

[11]

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն ֆիլմի համար

Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար

Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար

Վաստակի շքանշան

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

[8]

BAFTA

«Էմմի» մրցանակ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Դոնալդսոնի մրցանակ

Society of London Theatre Special Award?

և

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

[9]
laurenceolivier.com

Լոուրենս Քերր Օլիվիե, բարոն Օլիվիե (անգլ.՝ Laurence Kerr Olivier, Baron Olivier [ˈlɒrəns ɵˈlɪvi.eɪ], մայիսի 22, 1907(1907-05-22)[1][2][3][…], Դորկինգ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հուլիսի 11, 1989(1989-07-11)[1][2][3][…], Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։

Նրան համարում են 20-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը[12], հատկապես փայլել է շեքսպիրյան տարբեր երկերի լավագույն դերակատարումներով[13][14]։ Հանդես է եկել անտիկ դրամատուրգիական բեմադրություններում և ամերիկյան ու բրիտանական պիեսների ժամանակակից բեմականացումների մեջ։

Կենսագրություն

Ծնվել է 1907 թվականի մայիսի 22-ին Անգլիայի Սուրրեյ կոմսության Դորկինգ քաղաքում, գյուղական հոգևորական Ջերարդ Օլիվիեի ընտանիքում։ Հատկապես ուժեղ կապվածություն է ունեցել վաղամեռիկ մոր` Ագնեսա Լուիսի հետ, որը մահացել է 43 տարեկան հասակում, երբ Օլիվիեն ընդամենը 12 տարեկան էր։ Նա շատ ծանր է տարել մոր անսպասելի վախճանը։ Ավարտել է Օքսֆորդի Ս. Էդվարդի դպրոցը։ 3 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կնոջ անունը Ջիլլ Էսմոնդ էր, ում հետ ապրել է 1930-1940 թվականներին։ Այնուհետև ամուսնացել է հայտնի դերասանուհի Վիվիեն Լիի (1940 - 1960), իսկ 1960 թվականին՝ բրիտանացի դերասանուհի Ջոան Պլաուռայթի հետ, ում հետ ապրել է մինչև կյանքի ավարտը։

Մահացել է 1989 թվականին, երիկամային անբավարությունից[15]։

Կարիերա, մրցանակներ, ֆիլմեր

Դերասանական կարիերան սկսել է 1930 թվականին՝ խաղալով Լոնդոնի Վեստ-էնդ թատրոնում։ Իր շուրջ 60 տարվա դերասանական կարիերայի ընթացքում խաղացել է թատրոնում մոտ 135, կինոյում մոտ 65 և 26 հեռուստատեսային դերեր։

Ամերիկյան կինոակադեմիան իր հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 14-րդ տեղում։

Ստացել է 36 և ներկայացված է եղել 26 տարբեր մրցանակների, այդ թվում՝

Արժանացել է նաև Վենետիկի կինոփառատոնի Ոսկե առյուծ և Բեռլինի կինոփառատոնի Արծաթե արջ մրցանակների։ Լոնդոնի թատրոնի մրցանակը 1984 թվականին վերանվանվել է նրա անվամբ։ 1960 թվականին ստացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ։ 1970 թվականին Էլիզաբեթ թագուհին նրան շնորհել է բարոնի պատվավոր կոչում[16]։ Նրա անունով է կոչվում Մեծ Բրիտանիայի ամենամեծ թատրոններից մեկը[17], Լոուրենս Օլիվիեն դարձել է ամենաերիտասարդ դերասանը, որ ստացել է բակալավր-ասպետի կոչում[18]։

Դերասան Սփենսեր Թրեյսին մի առիթով նրան անվանել է «մեծագույն անգլալեզու դերասանը աշխարհում»[19], այլ նշանավոր կինոգործիչներ ևս նրան անվանել են մեծագույն դերասաններից մեկը[20][21][22][23][24][25]։

Առավել նշանավոր ֆիլմերն են՝

  • «Մոլեգին հողմերի դարավանդ» - 1939
  • «Ռեբեկա» - 1940
  • «Հպարտություն և նախապաշարմունք» - 1940
  • «Լեդի Համիլթոն» - 1941
  • «Հենրիխ 5-րդ թագավոր» - 1944
  • «Համլետ» - 1948
  • «Սպարտակ» - 1960
  • «Խարտում» - 1960
  • «Ռոմեո և Ջուլիետ» - 1968
  • «Նիկոլայը և Ալեքսանդրան» - 1971
  • «Խաղ դուրս թռչելու վրա» - 1972
  • «Մարաթոնի մասնակիցը» - 1976
  • «Տղաները Բրազիլիայից» - 1978
  • «Ինչհոն» - 1982

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Оливье Лоренс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. High Profile AlumniCentral School of Speech and Drama.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Lundy D. R. The Peerage
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Kindred Britain
  8. 8,0 8,1 8,2 Academy Awards Database
  9. 9,0 9,1 https://www.goldenglobes.com/person/laurence-olivier
  10. https://web.archive.org/web/20131104113243/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=20
  11. https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=22
  12. Brunskill, Ian (ed.) (2007) Great Lives: A Century in Obituaries, Times Books, p. 435.
  13. Frank Miller "Henry V (1944)", Turner Classic Movies
  14. Coleman, pp. 266–267.
  15. Coleman, Olivier, 468.
  16. Coleman, Terry (2005). Olivier. New York: Henry Holt and Co. ISBN 0-8050-7536-4.
  17. «Olivier Theatre». National Theatre. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  18. «Picks and Pans: Pages; Midnight Sweets». People Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  19. Tracy quoted in By Myself and Then Some by Lauren Bacall. Harper Paperbacks: 2006. pp. 214–15.
  20. Gottfried, Martin (2003). Arthur Miller: His Life and Work. South Boston, MA: DaCapo Press. էջ 275. ISBN 978-0-306-81214-9.
  21. Kustow, Michael (2005). Peter Brook: A Biography. New York, NY: St, Martin's Press. էջ 74. ISBN 978-0-312-34034-6.
  22. Vermilye, Jerry (2000). The Complete Films of Laurence Olivier. New York, NY: Citadel. էջ 271. ISBN 978-0-8065-1302-7.
  23. Drayton, Joanne (2008). Ngaio Marsh Her Life in Crime. Harper. ISBN 978-0-00-732868-0.
  24. Roy Plomley (1979 թ․ օգոստոսի 25). «Desert Island Discs». BBC. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  25. Walker, Andrew (2007 թ․ մայիսի 22). «The great pretender». BBC. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրենս Օլիվիե» հոդվածին։