Հենրի Ֆոնդա

Հենրի Ֆոնդա
անգլ.՝ Henry Fonda
Հասակը1,87 մ
Ծնվել էմայիսի 16, 1905(1905-05-16)[1][2][3][…]
ԾննդավայրԳրանդ Այլենդ, Նեբրասկա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 12, 1982(1982-08-12)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՄինեսոտայի համալսարան և Omaha Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, ռազմածովային սպա, մեղվաբույծ, սցենարիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան և կինոպրոդյուսեր
Ակտիվ շրջան1935-1982
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ William Brace Fonda?[3], մայր՝ Elma Herberta Jaynes?[3]
Ամուսին(ներ)

Մարգարետ Սալլիվան (1931-32)
Ֆրենսիս Սեյմուր Բրոքաու (1936-50, մինչև նրա մահը)

Սյուզան Բլանչարդ (1950-56)
Աֆդերա Ֆրանչետտի (1957-61)
Շիռլի Մեյ Ադամս (1965-82, մինչև իր մահը)
Երեխա(ներ)Փիթեր Ֆոնդա[3] և Ջեյն Ֆոնդա
Պարգևներ և մրցանակներ

Հենրի Ջեյնս Ֆոնդա (անգլ.՝ Henry Jaynes Fonda, մայիսի 16, 1905(1905-05-16)[1][2][3][…], Գրանդ Այլենդ, Նեբրասկա, ԱՄՆ - օգոստոսի 12, 1982(1982-08-12)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակների դափնեկիր, դերասաններ Փիթեր Ֆոնդայի և Ջեյն Ֆոնդայի հայրը, Բրիջիտ Ֆոնդայի պապը։

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1999 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 6-րդ տեղում է։

Կենսագրություն

Մանկություն

Հենրի Ֆոնդան ծնվել է ԱՄՆ-ի Ներբրասկա նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում։ Հայրը՝ Ուիլյամ Բրեյս Ֆոնդան գովազդային ցուցանակների նկարիչ էր, մայրը Էլմի Հերբերտ Ջոնսոն։ Նրա նախնիները գաղթել էին 19-րդ դարի 40-ական թվականներին Ջենովայից, Նիդեռլանդներից ու Իտալիայից և հաստատվել ԱՄՆ-ում։ Նրանք Նյու Յորքի մերձակայքում հիմնել են մի փոքր քաղաք, որը այժմ կոչվում է Ֆոնդա, ընտանիքի գլխավորի՝ Դոու Ֆոնդայի Բնագիր անունով, ով սպանվել էր տեղացի հնդկացիների կողմից։ Իսկ Նեբրասկա եկել է նրա հայրական պապը՝ 1880-ական թվականներին։

Նրա ընտանիքը Հիսուսի եկեղեցի (սայենտիստներ) անվանումով եկեղեցու հետևորդ էր։ Նրանց ընտանիքի անդամները շատ համերաշխ էին իրար նկատմամբ ու կապված իրար սերտ կապերով։ Ընտանիքի անդամները գրեթե չէին հաճախում բժշկի իրենց կրոնական համոզմունքներից ելնելով։

Պատանեկություն

Պատանի տարիներին Հենրի Ֆոնդան բոյսկաուտների շարժման ակտիվ մասնակիցներից էր և դարձել էր դասակի հրամանատար։ Նա հետաքրքրված էր գեղանկարչությամբ, լավ լողորդ էր, վազորդ և չմշկասահորդ։ Դպրոցական տարիներին նա ամաչկոտ, ցածրահասակ պատանի էր, ու սովորելու հետ միասին աշխատում էր հոր ընկերությունում, մտածելով լրագրողի կարիերայի մասին։

Երիտասարդություն

Հենրի Ֆոնդան զինվորական համազգեստով

Դպրոցում ավագ դասարաններում ուսանելի տարիներին աշխատանքի է անցնում հեռախոսային մի ընկերությունում։ Երիտասարդ տարիքում դառնում է բարձրահասակ՝ ավելին քան 180 սմ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Մինեսոտոյի համալսարանի լրագրություն ֆակուլտետը, իր լրագրողական կարիերան սկսելով Retail Credit Company ընկերությունում։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հենրի Ֆոնդան և Ջեյմս Ստյուարտը հիմնում են բարեգործական ֆոնդ։ 1943 թվականին Ֆոնդան կամավոր զորագրվում է ԱՄՆ բանակ, ծառայության անցնելով ռազմածովային ուժերում, որտեղ ծառայում է 3 տարի՝ ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում։ Պարգևատրվում է «Բրոնզագույն աստղ» շքանշանով և «Presidential Citation» պարգևով։

Կինոկարիերան

Որպես դերասան Հենրի Ֆոնդայի նորամուտը տեղի է ունեցել 12 տարեկանում՝ իրենց քաղաքի Omaha Community Playhouse սիրողական թատրոնում, որը ղեկավարում էր Դորոտի Բրանդոն, հայտնի դերասան Մառլոն Բրանդոյի մայրը։ Դորոտի Բրադոն Հենրի Ֆոնդայի մոր ընկերուհին էր և նրան հրավիրում է խաղալու «Դու և ես» անվանումով ներկայացման մեջ։ Թատրոնը նրան մեծ հիացմունք է պատճառում, նա հետաքրքրվում է թատրոնի բոլոր մանրուքներով՝ սկսած դեկորացիաներից մինչև ներկայացումների բեմադրումը։ Բոլորը գնահատում են Ֆոնդայի դերասանական բարձր տաղանդը։ «Merton of the Movies» ներկայացման մեջ գլխավոր դեր խաղալուց հետո, որոշում է դերասան դառնալ։ Նա թողնում է լրագրողի աշխատանքը և 1928 թվականին մեկնում է երկրի արևելք՝ Մասսաչուսեթս նահանգ։

Սկզբում հանդես է գալիս նահանգի Դեննիս քաղաքի թատրոնում, իսկ հետո տեղափոխվում է Ֆելմուտ քաղաք, ու անմիջապես ընդունվում տեղի միջբուհական թատրոնի University Players ընկերություն։ Որպես խաղընկեր համագործակցում է դերասանուհի Մարգարետ Սալլիվանի (ում հետ էլ հետագայում ամուսնանում է) և Ջեյմս Ստյուարտի հետ, ինչը սկիզբ է դնում նրանց երկարատև ընկերության։

76 տարեկանում նա ստանում է իր վերջին մրցանակը՝ Օսկար լավագույն դերասանի համար հեղինակավոր անվանակարգում, մահացել է սրտի հիվանդությունից 1982 թվականի օգոստոսի 12-ին, 77 տարեկանում, Լոս Անջելեսի իր տանը։

Ֆիլմագրություն

Խաղացել է 100-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում նաև հեռուստատեսային ֆիլմեր։ Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1936 «Միայնակ սոճու արահետը» Հենրի Հաթաուեյ Սեմուել Հինդս

Բելա Բոնդի

1938 «Հեզաբել» Ուիլյամ Ուայլեր Բեթ Դևիս
1940 «Ցասման ողկույզները» Ջոն Ֆորդ Ուորդ Բոնդ

Ֆրենկ Ֆայլեն

1941 «Լեդի Եվա» Պրեստոն Սթարջես Չառլզ Քոբեռն
Բարբաբա Սթենվիկ
1943 «Դեպք Օքս-Բոուում» Ուիլյամ Ուելլման Էնթոնի Քուին
1946 «Իմ թանկագին Կլիմենտե» Ջոն Ֆորդ Ուոլտեր Բրեննան
1948 «Ֆորտ Ապաչ» Ջոն Ֆորդ Ջոն Ուեյն
Ուորդ Բոնդ
Շիռլի Տեմպլ
1955 «Միստր Ռոբերտս» Ջոն Ֆորդ
Մերվին Լեռոյ
Ջեք Լեմոն
Ջեյմս Կեգնի
Ուորդ Բոնդ
1956 «Պատերազմ և խաղաղություն» Քինգ Վիդոր Օդրի Հեփբերն
1956 «Ոչ այն մարդը» Ալֆրեդ Հիչքոք
1957 «12 զայրացած տղամարդ» Սիդնի Լյումետ Լի Ջեյ Կոբբ
Մարտին Բոլսամ
1962 «Ամենաերկար օրը» Էնդրյու Մարտոն
Քեն Էակին
Բերնհարդ Վիկի
Շոն Քոնների
Ռիչարդ Բարթոն
Ջոն Ուեյն
Ռոդ Սթայգեր
Ռոբերտ Միտչեմ
Բուրվիլ
1968 «Բոստոնցի խեղդողը» Ռիչարդ Ֆլեյշեր Ջորջ Քենեդի
1968 «Մի անգամ Վայրի Արևմուտքում» Սերժիո Լեոնե Չառլզ Բրոնսոն
Ջեյսոն Ռոբարդս
Կլաուդիա Կարդինալե
1973 «Օձը» Անրի Վերնոյ Յուլ Բրիններ
Ֆիլիպ Նուարե
1978 «Ռոյ» Իրվին Ալլեն Մայքլ Քեյն
Խոսե Ֆերրեր
Ռիչարդ Չեմբեռլեն
Օլիվիա դե Հևիլլենդ
1979 «Մետեոր» Ռոնալդ Նիմ Շոն Քոնների
Նատալի Վուդ
Մարտին Լանդաու
1979 «Քաղաքը կրակի մեջ» Էլվին Ռակոֆֆ Լեսլի Նիլսեն
Ավա Գարդներ
1981 «Ոսկե լճի վրա» Մարկ Ռայդելլ Ջեյն Ֆոնդա
Քեթրին Հեփբորն

Մրցանակներ և փաստեր

Հենրի Ֆոնդայի անվան վարդ

Ընդհանուր թվով ստացել է մոտ 16 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 10-ի։

Օսկար

4 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը

  • 1941 - ներկայացվել է Օսկար լավագույն դերասանի համար «Ցասման ողկույզներ» ֆիլմի համար
  • 1958 - «12 զայրացած տղամարդ» ֆիլմի համար Լավագույն ֆիլմ անվանակարգում որպես ֆիլմի պրոդյուսեր
  • 1981 - ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած մեծ ավանդի համար
  • 1982 - ստացել է Օսկար լավագույն դերասան անվանակարգում «Ոսկե լճի վրա» ֆիլմի համար

Ոսկե Գլոբուս

2 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս, ներակայացված է եղել ևս 1 անգամ

  • 1958 - «12 զայրացած տղամարդ» ֆիլմի համար որպես դրամայի լավագույն դերասան
  • 1980 - Սեսիլ Բ. Դե Միլլի մրցանակ կինոյում իր ավանդի համար
  • 1982 - դրամայի լավագույն դերասան «Ոսկե լճի վրա» ֆիլմի համար

Այլ մրցանակներ

Ստացել է նաև 1 BAFTA (ներկայացված է եղել ևս 1 անգամ), 1 Դավիդ դի Դոնատելլի մրցանակ, 3 անգամ ներկայացվել է Էմմիի, 2 անգամ ստացել է «Տոնի» թատրոնի մրցանակ, ԱՄՆ-ի կինոքննադատների խորհրդի 1 մրցանակ և այլն։

Վարկանիշային ցանկեր

Հենրի Ֆոնդայի հերոս Թոմ Ջոուդը «Ցասման ողկույզներ» ֆիլմում

Այլ փաստեր

Հենրի Ֆոնդայի անվան թատրոնի շենք

Հենրի Ֆոնդան համարվում է Հոլիվուդի դասական շրջանի մեծագույն դերասաններից մեկը, նրա ծննդյան 100-ամյակին Turner Classic Movies հեռուստաալիքը սկսեց ցուցադրել նրա մասնակցությամբ բոլոր գրեթե բոլոր ֆիլմերը։ 2005 թ. ԱՄՆ-ի փոստային ծառայությունը «Հոլիվուդի լեգենդները» սերիայով թողարկեց նրա պատկերով նամականիշ։

Լոս Անջելեսի թատրոններից մեկը կոչվում է նրա անունով, այն գործում է 6126 Hollywood Blvd., Hollywood, Los Angeles, California հասցեում։

Նա Հոլիվուդյան Դեմոկրատական Կոմիտեի ֆոնդի հիմնադիրներց մեկն է եղել, ֆոնդը ստեղծվել էր Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի աջակցությամբ։ Ֆոնդան Հոլիվուդի ամենակտիվ և ազդեցիկ լիբերալ-դեմոկրատ գործիչներից էր։ Նա չէր կիսում ԱՄՆ նախագահներ Ռոնալդ Ռեյգանի և Ռիչարդ Նիքսոնի քաղաքական հայացքները, ինչի հետ կապված մի քանի անգամ հայտարարել է իր ելույթներում։ Վիետնամի պատերազմի ժամանակ նա իր աղջկա՝ դերասանուհի Ջեյն Ֆոնդայի հետ մասնակցում էր հակապատերազմյան գործողություններին։

Հենրի Ֆոնդայի անունով է կոչվում վարդի մի տեսակ։

Պատկերներ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Collier, Peter (1991). The Fondas։ A Hollywood Dynasty. Putnam. ISBN 0-399-13592-8.
  • Fonda, Henry (1982). Fonda։ My Life. Fulcrum Publishing. ISBN 0-453-00402-4.
  • Fonda, Jane (2005). My Life So Far. Random House. ISBN 0-375-50710-8.
  • Fonda, Peter (1998). Don't Tell Dad. Hyperion. ISBN 0-7868-6111-8.
  • Houghton, Norris (1951). But Not Forgotten։ The Adventure of the University Players. New York։ William Sloane Associates.
  • James, John Douglas (1976). The MGM Story. Crown Publishers. ISBN 0-517-52389-2.
  • Roberts, Allen and Max Goldstein (1984). Henry Fonda։ A Biography. McFarland & Co.. ISBN 0-89950-114-1.
  • Sweeney, Kevin (1992). Henry Fonda։ A BioBibliography. Greenwood Press. ISBN 0-313-26571-2.
  • Thomas, Tony (1990). The Films of Henry Fonda. Citadel Press. ISBN 0-8065-1189-3.

Արտաքին հղումներ