Խավիեր Պաստորե
Խավիեր Պաստորե իսպ.՝ Javier Pastore | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Խավիեր Մատիաս Պաստորե | ||||||||||||||
Ազգությունը | Արգենտինա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | |||||||||||||||
Մականուն | |||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 1989 (35 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Կորդովա, Արգենտինա | ||||||||||||||
Հասակ | 188 սմ | ||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||
Դիրք | հարձակվորղական ոճի կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Պարի Սեն-Ժերմեն | ||||||||||||||
Համար | 27 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Խավիեր Մատիաս Պաստորե (իսպ.՝ Javier Matías Pastore, հունիսի 20, 1989[5][6][7][…], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան։
Կարիերա
Խավիեր Պաստորեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1998 թվականին՝ «Թալերես» ակումբում[8]։ Այդ ակումբին նա երկրպագում էր մանկությունից սկսած[3]։ 2007 թվականին կայացավ նրա նորամուտը թիմի հիմնական կազմում։ Թիմը այդ ժամանակ հանդես էր գալիս Արգենտինայի առաջնության երկրորդ դիվիզիոնում։ Թիմի կազմում նա ընդհանուր հաշվով անց կացրեց ընդամենը 5 խաղ[3]։ 2008 թվականին Պաստորեն վարձավճարով տեղափոխվեց «Հուրական»։ 2008 թվականի մարտի 24-ին «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում կայացավ նրա նորամուտը, որում «Հուրական» ակումբը պարտվեց 0:1 հաշվով[9]։ 2009 թվականի Կլաուսուրայից հետո Պաստորեն դարձավ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Այն ժամանակ երբ նա «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում 25 մետր հեռավորությունից գրավեց մրցակցի դարպասը և բացեց խաղի հաշիվը, իր ակումբը հաղթեց 4:0 հաշվով, և այդ խաղը «Հուրականի» ամենախոշոր հաղթանակն էր «Ռիվեր Փլեյթի» դեմ ընթացիկ 60 տարվա մեջ։ Պաստորեն Մատիաս Դե Ֆեդերիկոյի հետ հարձակման գծում կազմեց հարձակվողական դուետ, որին տվեցին «ֆանտաստիկ» անունը[10]։ Նրա ակումբը Կլաուսարայում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը միայն այն պատճառով, որ վերջին տուրում 0:1 հաշվով զիջեց առաջնության չեմպիոնին՝ «Վելես Սարսֆիլդին»։
2009 թվականի հուլիսի 11-ին Պաստորեն տեղափոխվեց իտալական «Պալերմո»՝ 8 միլիոն եվրոյի դիմաց[11]։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվեց մինչև 2014 թվականը՝ 600 հազ. եվրո տարեկան աշխատավարձով[12]։ Պաստորեն մի շարք ակումբներից ընտրեց «Պալերմոն»։ Պաստորեով հետաքրքրված էին նաև «Լացիոն», «Միլանը», «Պորտուն», «Չելսին» և «Բարին»[13][14][15]։ Ինչպես նաև Պաստորեով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը», որը ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկում էր 10 միլիոն եվրո, սակայն ֆուտբոլիստը մերժեց ակումբին, քանի որ չէր ցանկանում թիմում հանդես գալ որպես պահեստային խաղացող[16]։ Շուտով Պաստորեն ստացավ իտալական քաղաքացիություն, որը նրան հնարավորություն տվեց չհամարվել լեգիոներ EC-ի ակումբային երկրներում[17]։
«Պալերմոյի» կազմում Պաստորեի նորամուտը կայացավ ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ 2009 թվականի օգոստոսի 15-ին։ Խաղում հաղթեց «Պալերմոն» 4:2 հաշվով։ 8 օր անց կայացավ Պաստորեի նորամուտը արդեն Իտալիայի առաջնությունում՝ «Նապոլիի» դեմ խաղում։ Այդ խաղում կրկին հաղթեց «Պալերմոն»՝ 2:1 հաշվով։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Պաստորեն ընդգրկվեց ՈՒԵՖԱ-ի կազմած ցանկում՝ Եվրոպայի ամենահեռանկարային 7 ֆուտբոլիստների ցանկում[18]։ 2010 թվականի հունվարի 30-ին Պաստորեն «Բարի»-ի դեմ խաղում հեղինակեց իր առաջին գնդակը «Պալերմոյի» կազմում[19]։ Այն բանից հետո երբ վնասվածք ստացավ Ֆաբիո Սիմպլիսիոն, Պաստորեն դարձավ «Պալերմոյի» առաջատարը[20]։ 2009-2010 մրցաշրջանում Պաստորեն անց կացրեց 37 խաղ և դարձավ 3 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի ավարտից հետո Պաստորեին գնելու համար փորձ կատարեց մադրիդի «Ռեալը», որը ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ էր վճարել 25 միլիոն եվրո, սակայն ակումբը հրաժարվեց վաճառել արգենտինացուն[21]։
2010-2011 մրցաշրջանի մեկնարկից առաջ Պաստորեն փոխեց իր 6 համարը 27-ի հետ։ Այդ թիվը սիրում է Պաստորեի մայրը՝ Պատրիսիան[22]։ Մրցաշրջանի սկզբում Պաստորեն խփեց իր առաջին գոլը եվրոգավաթներում՝ «Մարիբորի» դեմ խաղում[23]։ Սեպտեմբերին Պաստորեով հետաքրքրված էր անգլիական «Մանչեսթեր Սիթին»[24] և իսպանական «Բարսելոնան»[21]։ Այդ ժամանակ «Պալերմոյի» նախագահ՝ Մաուրիցիո Ջեմպարինին ասաց.
Պաստորեն նոր Զիդանն է։ Խավիերը համարվում է շատ ուժեղ և հմուտ ֆուտբոլիստ։ Երկու տարի հետո նա կարժենա այնքան, ինչքան այս պահին արժի Մեսսին։ Պաստորեն չի լքի մեր ակումբը ոչ հունվարին, ոչ էլ հունիսին։ Մադրիդի «Ռեալը» արդեն ցանկացել է գնել Խավիերին, սակայն ես մերժել եմ նրանց։ Կոնկրետ այս պահին Պաստորեն չի վաճառվում[25]։ Ես հասկանում եմ, որ Պաստորեին մեր ակումբում պահելը շատ դժվար կլինի։ Դրա համար ասում եմ հետևյալը. մտածում եմ, որ նա արժի մոտավորապես 60 միլիոն €: Պաստորեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և մի օր նա կստանա «Ոսկե Գնդակ»ը[26]։ |
2010 թվականի դեկտեմբերի 16-ին Պաստորեն երկարաձգեց պայմանագիրը «Պալերմոյի» հետ մինչև 2015 թվականը՝ 800 հազ. եվրո տարեկան աշխատավարձով գումարած դրան բոնուսներ հաջող խաղերի համար[27]։ 2011 թվականի հունվարի 24-ին Պաստորեն ճանաչվեց Իտալիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով Պատոյից և Բալոտելլիից[28]։ 2010-2011 մրցաշրջանում Պաստորեն 45 խաղում դարձավ 13 գոլի հեղինակ, որոնցից 11-ը նա հեղինակել էր առաջնության շրջանակներում և դարձել էր ակումբի լավագույն ռմբարկուն։ Այդ տարի «Պալերմոն» առաջնությունում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչպես նաև հասավ մինչև Իտալիայի գավաթի եզրափակիչ, որում 1:3 հաշվով պարտվեց «Ինտերին»։
2011 թվականի ամռանը Պաստորեով հետաքրքրվեցին մի շարք հայտնի եվրոպական ակումբներ, որոնց շարքում էին իտալական «Յուվենտուսը»[29], «Ինտերը»[30] և «Ռոման»[31], իսպանական «Բարսելոնան»[30], «Ռեալը» և «Մալագան»[32], ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»[33], անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը»[34] և «Մանչեսթեր Սիթին»[30]։ «Պալերմոյի» նախագահ՝ Մաուրիցիո Ջամպարինին ասաց, որ ֆուտբոլիստին կվաճառի 50 միլիոն եվրոյից ոչ պակաս գնով[35], չնայած նրան, որ հենց Պաստորեն ցանկանում էր հեռանալ ակումբից[36]։ Առաջին ակումբը, որը պատրաստ էր վճարել այդ գումարը դարձավ մախաչկալայի «Անժին»[37][38]։
2011 թվականի օգոստոսի 6-ին Պաստորեն կնքելով 5 տարվա պայմանագիր տեղափոխվեց «Պարի Սեն-Ժերմեն»[39]։ Տրանսֆերի գինը կազմեց 42 միլիոն եվրո[40]։ Տեղափոխությունից հետ նա ասաց. «Ես նախընտրեցի ՊՍԺ-ն, քանի որ ինձ պետք է իմ խաղային որակներին համապատասխան ակումբ։ Իմ զարգացման համար ես պետք է կանոնավոր կերպով խաղամ հիմնական կազմում, այնպես որ Փարիզում իմ շանսերը ավելի մեծ են»[41]։ Օգոստոսի 18-ին թիմի կազմում կայացավ Խավիերի նորամուտը՝ լյուքսեմբուրգական «Դիֆֆերդանժի» դեմ խաղում՝ Եվրոպայի Լիգայի շրջանակներում (4:0)[42]։ Երեք որ անց «Վալանսեն»-ի դեմ խաղում կայացավ Պաստորեի առաջին խաղը Լիգա 1-ում(2:1)[43]։ Նոյեմբերին Պաստորեն ասաց, որ իր համար շատ դժվար է խաղալ 3 օրը մեկ անգամ[44], իսկ հետո արտահայտվեց, որ ապագայում կուզենա նորից հանդես գալ Իտալիայում[45]։
2012-2013 մրցաշրջանում Պաստորեն «ընկավ» «Պարի Սեն-Ժերմենի» հիմնական կազմից[46]։ Մաուրիցիյո Ջեմպարինին բացատրեց, որ արգենտինացու համար դժվար է խաղալ ակումբի կազմը համալրած նոր ֆուտբոլիստի՝ Զլատան Իբրահիմովիչի հետ[47]։ Այս իրադարձություններից հետո Պաստորեն հետաքրքրություն առաջացրեց երկու իտալական ակումբների մոտ։ «Ինտերը» ցանկանում էր փոխանակել Պաստորեին մեկ ուրիշ կենտրոնական ֆուտբոլիստի՝ Ուեսլի Սնեյդերի հետ[48], իսկ «Միլանը» Պաստորեի համար առաջարկում էր 20 միլիոն եվրո գումարած Ինյացիո Աբատեի տրանսֆերը[49]։
Միջազգային կարիերա
2009 թվականի փետրվարին Պաստորեն հրավիրվեց Արգենտինայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական՝ հարավամերիկյան երիտասարդական առաջնության մասնակցության համար, սակայն Պաստորեի ակումբը՝ «Հուրական»-ը, մերժեց հավաքականի առաջարկը ակումբի կարևոր խաղերի պատճառով[13]։
2009 թվականի դեկտեմբերի 15-ին Պաստորեն հրավիրվեց արդեն Արգենտինայի ազգային հավաքական։ Մեկ օրից կայացավ նրա նորամուտը Կատալոնիայի ազգային հավաքականի դեմ խաղում, որտեղ նա խփեց այդ խաղում թիմի 3-րդ գոլը[50][51][52]։ 2010 թվականի մայիսին հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան Խավիերին Աշխարհի առաջնությունյան շրջանակներում հայտագրեց թիմի կազմում[53]։ Մայիսի 24-ին Պաստորեն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ թիմի հիմնական կազմում։ Այդ խաղում արգենտինացիները հաղթեցին Կանադայի ազգային հավաքականին 5:0 հաշվով, իսկ Խավիերը հանդես եկավ փլեյմեյքերի դիրքում[54][55]։
Հուլիսի 23-ին Պաստորեն առաջին անգամ հանդես եկավ թիմի պաշտոնական խաղերից մեկում, որտեղ Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին։ Խավիերը այդ խաղում փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին՝ փոխարինելով Սերխիո Ագուերոյին[56]։ Ինչպես նաև Պաստորեն դուրս եկավ խաղադաշտ 1/8 եզրափակչում Մեքսիկայի դեմ խաղում և 1/4 եզրափակչում՝ Գերմանիայի դեմ խաղում։ Ընդհանուր հաշվով Պաստորեն 2010 թվականի աշխարհի առաջնությունում հանդես եկավ 3 խաղում։ Առաջնության ավարտից հետո Պաստորեն ընդգրկվեց ՖԻՖԱ-ի կողմից կազմված ցուցակում, որում թվարկված էին այն երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք ամենայն հավանականությամբ հանդես կգան 2014 թվականի աշխարհի առաջնությունում[57][58]։ Մարադոնայի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո Պաստորեն ոգեպնդեց Մարադոնային՝ ասելով, որ նա պետք է Արգենտինայի հավաքականին, իսկ հավաքականը իր հերթին պետք Մարադոնային, և նա կարող է միայն իր տեսքով ոգևորել և ուժ հաղորդել ֆուտբոլիստներին[59]։
2011 թվականին Պաստորեն ազգային հավաքականի կազմում մասնակցեց Ամերիկայի գավաթի մրցությանը[60]։
Անձնական կյանք
Խավիեր Պաստորեն ծնվել է Խուան Կառլոսի և տնային տնտեսուհի Պատրիսիայի ընտանիքում։ Նրա հայրը մեքենայի պահեստամասեր արտադրող գործարանի սեփականատեր էր։ Նա ունեցել է երկու եղբայր՝ Լորենը և Արիելը։ Իսկ արդեն Խավիերի ծնունդից հետո ընտանիքում ծնվեց 4-րդ երեխան՝ Խուան Մանուելը[3]։ Պաստորեի ընտանիքը ունի իտալական արմատներ։ Նրա նախնիները եղել են Թուրինին մոտ գտնվող Վոլվերա քաղաքից[61]։
Ներկայում Պաստորեն հանդիպում է 21 տարեկան մոդելի՝ Չիարա Պիցոնեի հետ, ով աշխատում է իտալական հեռուստատեսությունում[62]։
Վիճակագրություն
Ակումբային
Պաստորեի ակումբային վիճակագրությունը | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Չեմպիոնատ | Գավաթ | Մայրց. | Ընդհանուր | ||||
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | |||
Թալերես | Սեգունդա | 2007 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
Ընդհանուրը «Թալերեսի» կազմում | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | ||
Հուրական | Պրիմերա | 2008 | 12 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 1 |
2009 | 19 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 7 | ||
Ընդհանուրը «Հուրականի» կազմում | 31 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 8 | ||
Պալերմո | Սերիա Ա | 2009-10 | 34 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 37 | 3 |
2010-11 | 35 | 11 | 4 | 1 | 6 | 1 | 45 | 13 | ||
Ընդհանուրը «Պալերմոյի» կազմում | 69 | 14 | 7 | 1 | 6 | 1 | 82 | 16 | ||
Պարի Սեն-Ժերմեն | Լիգա 1 | 2011-12 | 33 | 13 | 3 | 1 | 7 | 2 | 43 | 16 |
2012-13 | 34 | 4 | 4 | 2 | 10 | 3 | 48 | 9 | ||
2013-14 | 19 | 1 | 4 | 1 | 3 | 0 | 26 | 2 | ||
Ընդհանուրը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում | 86 | 18 | 11 | 4 | 20 | 5 | 117 | 27 | ||
Ընդհանուրը կարիերայում | 184 | 40 | 16 | 4 | 25 | 6 | 235 | 51 |
Միջազգային
Ամսաթիվ | Անցկացման վայրը | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցություն |
24 մայիսի, 2010 | Բուենոս Այրես | Կանադա | 5:0 | - | Ընկերական խաղ |
22 հունիսի, 2010 | Պոլոկվանե | Հունաստան | 2:0 | - | ԱԱ-2010-ի եզրափակիչ խաղեր |
27 հունիսի, 2010 | Յոհաննեսբուրգ | Մեքսիկա | 3:1 | - | ԱԱ-2010-ի եզրափակիչ խաղեր |
3 հուլիսի, 2010 | Քեյփթաուն | Գերմանիա | 0:4 | - | ԱԱ-2010-ի եզրափակիչ խաղեր |
8 հոկտեմբերի, 2010 | Սայթամա | Ճապոնիա | 0:1 | - | Ընկերական խաղ |
17 նոյեմբերի, 2010 | Դոհա | Բրազիլիա | 1:0 | - | Ընկերական խաղ |
9 փետրվարի, 2011 | Ժնև | Պորտուգալիա | 2:1 | - | Ընկերական խաղ |
12 հուլիսի, 2011 | Կորդովա | Կոստա Ռիկա | 3:0 | - | Ամերիկայի գավաթ 2011 |
17 հուլիսի, 2011 | Սանտա-ֆե | Ուրուգվայ | 1:1 | - | Ամերիկայի գավաթ 2011 |
2 սեպտեմբերի, 2011 | Կալկաթա | Վենեսուելա | 1:0 | - | Ընկերական խաղ |
12 հոկտեմբերի, 2011 | Պուերտո-Լա-Կրուս | Վենեսուելա | 0:1 | - | ԱԱ-2014 (ընտրական փուլ) |
11 նոյեմբերի, 2011 | Բուենոս Այրես | Բոլիվիա | 1:1 | - | ԱԱ-2014 (ընտրական փուլ) |
Ձեռքբերումներ
- Ֆրանսիայի չեմպիոն։ 2013, 2014, 2015
- Ֆրանսիայի սուպերգավաթի տիտղոսակիր։ 2013, 2014
- Ֆրանսիական ֆուտբոլային լիգայի տիտղոսակիր։ 2013-14, 2014-15
Անձնական ձեռքբերումներ
- Իտալիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (Օսկար դել Կալչո)։ 2010
Ծանոթագրություններ
- ↑ Էջը transfermarkt.de կայքում (անգլ.)
- ↑ «Me aburre el fútbol de acá... hago zapping». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Pastore y Bolatti, formados acá
- ↑ «Արգենտինական Կական» տեղափոխվել է «Պալերմո»
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Diego, ponelo más al Flaco…». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Javier Pastore, sutilezas de príncipe
- ↑ ««Que de la mano, de Angel Cappa…»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «El futuro de Pastore estaría en Italia at». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Palermo: le cifre dell´acquisto di Pastore». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 13,0 13,1 Maradona the only one still to be blown away by Huracán’s Pastore
- ↑ il talento che farà impazzire il Barbera…(չաշխատող հղում)
- ↑ Perinetti a SN: «Seguivamo Pastore»(չաշխատող հղում)
- ↑ 19 տարեկան արգենտինացին հրաժարվեց հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»
- ↑ «Al Palermo serve un posto ecco come tesserare Javier Pastore». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «UEFA, pastore nei top 7 talenti del mondo». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Bari-Palermo 4-2». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Palermo, Pastore il migliore in campo
- ↑ 21,0 21,1 Պաստորեն հետաքրքրել է իսպանական գրանդներին(չաշխատող հղում)
- ↑ «Pastore: «anche il Palermo a caccia dell'Inter»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Palermo-Maribor 3-0(չաշխատող հղում)
- ↑ ««Մանչեսթեր Սիթի»-ին հետաքրքրել է Պաստորեն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Ջեմպարինի։ Պաստորեն նա նոր Զիդանն է». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Ջեմպարինի։ Պաստորեի համար առաջարկեցին € 25 միլիոն, սակայն նրա արժեքը € 60 միլիոն է(չաշխատող հղում)
- ↑ Պաստորեն տեղեկացրեց «Պալերմոյի» հետ պայմանագրի երկարաձգման մասին(չաշխատող հղում)
- ↑ Oscar Del calcio a Javier Pastore(չաշխատող հղում)
- ↑ «Յուվենտուսը» փորձում է գնել Ագուերոյին և Պաստորեին(չաշխատող հղում)
- ↑ 30,0 30,1 30,2 Պաստորե։ Իմ գործակալը բանակծություններ է վարում «Բարսելոնայի» հետ(չաշխատող հղում)
- ↑ «Ռոման» Պաստորեի համար պատրաստ է վաճառել Դե Ռոսսիին(չաշխատող հղում)
- ↑ «Մալագան» Պաստորեի համար պատրաստ է վճարել 35 միլիոն €(չաշխատող հղում)
- ↑ «Le Parisien: «ՊՍԺ»-ն հետաքրքրված է Պաստորեով». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Պաստորեն մոտ է «ՄՅ» տեղափոխվելուն
- ↑ «Պալերմոն» Պաստորեի համար պահանջում է 50 միլիոն եվրո(չաշխատող հղում)
- ↑ Պաստորեն տեղեկացրեց «Պալերմոյից» հեռանալու իր ցանկության մասին(չաշխատող հղում)
- ↑ «Napoli Today: «Անժին» Պաստորեի համար պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Sarebbe dei russi dell’Anzhi l’offerta di 50 milioni per Pastore
- ↑ Պաստորեն կնքեց 5 տարվա պայմանագիր «ՊՍԺ»-ի հետ(չաշխատող հղում)
- ↑ «Pastore a enfin signé !». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Пасторе: Փարիզում իմ շանսերը ավելի մեծ են, քան «Չելսիում»(չաշխատող հղում)
- ↑ «Paris et Pastore assurent». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «PSG-Valenciennes : 2-1 (1-1)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Хавьер Пасторе: «Я немного устал, ведь в предыдущих клубах не привык играть каждые три дня»
- ↑ Խավիեր Պաստորե։ «Ես կցանկանայի նորից հանդես գալ Իտալիայում»
- ↑ Ջեմպարինի։ Անիծված Անչելոտտին ոչինչ չի հասկանում ֆուտբոլից!
- ↑ Ջեմպարինի։ Պաստորեի անհաջող ելույթները կապված են այն բանի հետ, որ Իբրահիմովիչի հետ խաղալը շատ դժվար է
- ↑ «Ինտերը» կարող է փոխանակել Պաստորեի հետ կամ Նանիին կամ Սնեյդերին
- ↑ «Միլանը» Պաստորեի համար առաջարկում էր 20 միլիոն եվրո գումարած Ինյացիո Աբատեի տրանսֆերը
- ↑ Javier Pastore convocato in nazionale da Diego Armando Maradona(չաշխատող հղում)
- ↑ Fueron convocados Emiliano Papa y Javier Pastore
- ↑ Catalunya venció 4-2 a la Selección Argentina
- ↑ Лавесси не вошел в окончательный состав сборной Аргентины на ЧМ-2010
- ↑ «Argentina: Pastore incanta il Monumental». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Argentina: il voto a Pastore di stampa canadese(չաշխատող հղում)
- ↑ ԱԱ-2010. Խմբային փուլ. A խմբում, Արգենտինան հաղթել է Հունաստանին, իսկ Նիգերիայի հավաքականը ոչ ոքի խաղաց Հարավային Կորեայի դեմ խաղում
- ↑ «Ten to watch for 2014». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Fifa: Pastore nella Top 10 giovani per Mondiale 2014(չաշխատող հղում)
- ↑ Խավիեր Պաստորե։ «Դիեգոն չպետք է հեռանա»(չաշխատող հղում)
- ↑ «Պարեխան, Ռոխոն և Տեվեսը Ամերիկայի գավաթի վերջնական հայտագրության մեջ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Pastore chiama la Juventus
- ↑ «Խավիեր Պաստորեի ընկերուհի Չիարա Պիցոնե:"Ինձնից երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ Պաստորեն լավ և սիրալիր տղա է" - www.pinkfootball.ru - Девушки о футболе». pinkfootball.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
- Էջը bdfa.com.ar կայքում Արխիվացված 2009-06-10 Wayback Machine
- Էջը futbolxxi.com կայքում
- էջը ESPN կայքում
- էջը Sky Sports կայքում
- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-01-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավիեր Պաստորե» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
|