Խևակ

Գյուղ
Խևակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներԽևա, Խևի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ08820
Խևակ (Աշխարհ)##
Խևակ (Աշխարհ)

Խևակ, հայախոս մուսուլմանական գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառում։ Գտնվում էր Խաչեքար կամ Քաջքար լեռան արևելյան ստորոտին, Կիսկիմ ավանից հյուսիս, Ճորոխի միջին հոսանքի փախ կողմում, նրա Պարխալ վտակի ձախակողմյան Կոբակսու վտակի ակունքների մոտ։

Աշխարհագրություն

Գյուղի միջով անցնում է Բեժանգետ գետակը, որը նաև կոչվում է Խևակու գետ։

Պատմություն

Խևակի քրիստոնյա հայերը (մոտ 200 տուն) XIX դարի 1-ին կեսին ստիպողաբար ընդունել են իսլամ կամ փախել և ապաստանել Խոտորջրում ու Կաբինում։ XX դարի սկզբին գյուղում մնացել էր ընդամենը 10 տուն հայ բնակիչ։

Բնակչություն

XIX դարի սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր մեղվաբուծությամբ (գյուղը հռչակված էր ընտիր մեղրով), հողագործությամբ, անասնապահությամբ[1]։

Պատմամշակութային կառույցներ

Խևակի՝ մզկիթի վերածված հայկական եկեղեցին 1980 թվականի դրությամբ դեռ կանգուն էր։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 720

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 47