Օշնաղ
Գյուղ | ||
---|---|---|
Օշնաղ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կիսկիմի գավառակ | |
Այլ անվանումներ | Ոշնաղ, Ոջնաղ, Օշնախ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 08820 | |
|
Օշնաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]։ Գտնվում էր Կիսկիմ գյուղաքաղաքից 5 կմ հարավ-արևմուտք, Օշնաղ գետակի ափին, այգեվետ հովտում։
Անվանումներ
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Ոշնաղ, Ոչնաղ, Ոջնաղ, Որնջահաղ, Որնջաղ, Որնջհաղ, Որջնաղ, Որջնհաղ, Օլնաղ, Օշնագ, Օշնագի, Օշնախ, Օշնակ, Օչնաղ, Օչնաս։
Պատմություն
Ըստ Ղևոնդ Ալիշանի և Նիկողայոս Ադոնցի գյուղը Ղազար Փարպեցու հիշատակած Որջնհաղ գյուղն է։ Ըստ Ղազար Փարպեցու այստեղ Վարդան Մամիկոնյանի մահից (451 թ.) հետո Օշնաղ ամրոցում ապաստան է գտել վերջինիս եղբայրը՝ Հմայակ Մամիկոնյանը, որը պարսիկների դեմ մղված պատերզամում այստեղ էլ զոհվել է։ Գյուղում Հմայակ Մամիկոնյանի գերեզմանի վրա մի մատուռ էր շինված, որտեղ մշտապես ուխտի էին գալիս Կարմիրք գյուղի բնակիչները։ Վահան Մամիկոնյան սպարապետը 480-484 թվականներին պարսիկների դեմ մղված կռիվների ժամանակ հաճախ քաշվում էր Տայքի այս վայրերը՝ հատկապես Որջնհաղ գյուղ։
Բնակչություն
XIX դարի վերջին ուներ թուրք և լազ բնակիչ։
Պամտամշակութային կառույցներ
Օշնաղում կար եկեղեցու ավերակներ և գերեզմանոց։ Գյուղի հյուսիս-արևմուտքում Ճորոխի լեռնային անմատչելի ափին, գտնվում էին հին Օշնաղ իշխանական ամրոցի ավերակները, դղյակների և տաճարների ավերակներ[2]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 484
Աղբյուրներ
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|