Չերքեզներ

Չերքեզներ / Черкесы
Ընդհանուր քանակ

մոտ 5,3 մլն․

Բնակեցում
Թուրքիա Թուրքիա 2,000,000–3,000,000 [1]
Ռուսաստան Ռուսաստան 751,487 [2]
Հորդանան Հորդանան 250 000
Սիրիա Սիրիա 80 000
Եգիպտոս Եգիպտոս 50 000
Գերմանիա Գերմանիա 40 000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 25 000
Լեզու(ներ)
կաբարդա-չերքեզերեն
Հավատք(ներ)
իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
կաբարդացիներ, ադըղեներ, աբխազներ
Չերքեզ զույգ

Չերքեզներ կամ Ադըղներ (կաբարդ.-չերք. Адыгэхэр, Адыгэ, ռուս.՝ Черке́сы, Ады́ги), հյուսիսկովկասյան էթնիկ խումբ[3], Կարաչայ-Չերքեզիայի և Ադըղեայի Հանրապետության բնիկ ժողովուրդը, որի զգալի մասը բռնի տեղահանվել է ռուսների կողմից Կովկասի գրավման ժամանակ 19-րդ դարում, առավելևս 1864 թվականին՝ ռուս-չերքեզական պատերազմի ավարտից հետո։ Նեղ իմաստով «չերքեզ» եզրը ընդգրկում իր մեջ տասներկու ադըղական ցեղ (երեք ժողովրդական և ինը ազնվական), որոնց թվում են՝ բեսլենեյներ, բժեդուգներ, հատուխայներ, կաբարդացիներ, մամխեղներ, նատուխայներ, շապսուգներ, աբաձեխներ, տեմիրգոյներ, ադըղեներ, եգերուխայներ, ժանեյներ[4] և վերացած ուբիխներ, որոնցից ամեն մեկը ներկայացված է աստղի տեսքով Չերքեզիայի կանաչա-ոսկեգույն դրոշին։ Իսկ աբխազների և աբազների հետ մտնում են աբխազա-ադըղեական ժողովուրդների մեջ։ Հավատացյալները մուսուլմաններ են։ Խոսում են կաբարդա-չերքեզերեն, որը մտնում է հյուսիսկովկասյան լեզվաընտանիքի աբխազա-ադըղեական լեզվախմբի մեջ։ Չնայած դրան, խորհրդային դասակարգումը բաժանում էր չերքեզներին հետևյալ կերպով՝ ադըղեներ (չերքեզներ Ադըղեայում), չերքեզներ (չերքեզներ Կարաչայ-Չերքեզիայում), կաբարդացիներ (Կաբարդա-Բալկարիայում), և շապսուգներ (Կրասնոդարի երկրամասում), չնայած այն բանի, որ այդ բոլոր չորս խմբերն էլ տարբեր վարչատարածքային միավորումների տարածքում բնակվող նույն ժողովուրդն է։

Ծագում

Ներկայիս չերկեսների նախնիները հայտնի են որպես սինդերի և մեոտների ցեղեր[5][6]։ Արխեոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ ցեղերը Կովկասի բնիկ ժողովուրդն էին։ Գենետիկական թեստերի համաձայն, որոնք կատարվել են չերկեսների վրա, նրանց ամենամոտ ազգականներն են աբազները և աբխազները։

Գրականություն

  • Народы Кавказа, т․ 1, М․, 1960․
  • Черкесы // Народы России. Атлас культур и религий. — М.: Дизайн. Информация. Картография, 2010. — 320 с.

Ծանոթագրություններ

  1. Zhemukhov, Sufian (2008). «Circassian World Responses to the New Challenges» (PDF). PONARS Eurasia Policy Memo No. 54: 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 19 August 2019-ին. Վերցված է 8 May 2016-ին.
  2. «Natsional'nyy sostav naseleniya» Национальный состав населения [National composition of the population] (ռուսերեն). Federal State Statistics Service. Արխիվացված օրիգինալից 30 December 2022-ին. Վերցված է 30 December 2022-ին.
  3. One Europe, Many Nations: A Historical Dictionary of European National Groups, Questia Online Library, 25 August 2010, էջ 12
  4. Gammer, Mos%u030Ce (2004), The Caspian Region: a Re-emerging Region, London: Routledge, էջ 67{citation}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Turabi Saltık, Sindika Krallığı, Jineps, Ocak 2007, s.5.
  6. Tamara V.Polovinkina,Çerkesya, Gönül Yaram, Ankara,2007, s.21-45.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 15
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չերքեզներ» հոդվածին։