Կալինովկա (Լազարևսկի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալինովկա
Կալինովկա (ռուսերեն ՝ Калиновка), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 10 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 65 կմ հեռավորության և ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա։
Պատմական ակնարկ
Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի վերջերին, Օսմանյան կայսրությունից գաղթած հույների կողմից։ Գյուղի մասին առաջին գրավոր տեղեկությունը վերաբերվում է 1907 թվականին։ 1954 թվականին միավորվել է Մակոպսե գյուղի հետ և որպես ինքնուրույն գյուղ` այլևս հանդես չի գալիս, սակայն անվանումը դեռևս գործածվում է[ 1] ։
Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ 1993 թվականին Կալինովկայում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Սարգիս), իսկ գյուղի գերեզմանատանը , 2001 թվականին կառուցվել է ժամատուն ։
Ծանոթագրություններ
Գրականություն
Освящение церкви в Калиновке // Черноморская здравница . — 1993. — В. 188.
Церковь строится // Лазаревская неделя . — 2002. — В. 166.
Асланов М. Дорога к храму // Наш дом - Сочи . — 2007. — В. 234.
Մեծ Սոչիի հայաբնակ միկրոշրջաններ
Լազարևսկի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ Ադլերի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ Խոստայի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ Կենտրոնական շրջանի հայաբնակ միկրոշրջաններ
Մեծ Սոչիի հայաբնակ բնակավայրեր
Լազարևսկի շրջանի հայաբնակ բնակավայրեր Ադլերի շրջանի հայաբնակ բնակավայրեր Խոստայի շրջանի հայաբնակ բնակավայրեր Կենտրոնական շրջանի հայաբնակ բնակավայրեր
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd