Կալիումի ցիանիդ
Կալիումի ցիանիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | CKN, KCN |
Մոլային զանգված | 1,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,55 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 1173 ± 1 ℉[2] °C |
Եռման ջերմաստիճան | 2957 ± 1 ℉[2] °C |
Գոլորշու ճնշում | 0 ± 1 mm Hg[2] |
Դասակարգում | |
CAS համար | 151-50-8 |
PubChem | 9032 |
EINECS համար | 205-792-3 |
SMILES | [C-]#N.[K+] |
ЕС | 205-792-3 |
RTECS | TS8750000 |
ChEBI | 8681 |
IDLH | 25 ± 1 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կալիումի ցիանիդ` կապտաթթվի կալիումական աղ, որն ունի KCN բանաձևը։ Անգույն բյուրեղների տեսքով աղ է, որն իր արտաքին տեսքով նման է շաքարավազին։ Չափազանց թունավոր է, ամենաթունավոր նյութերից մեկն է։ Լավ լուծվում է ջրում՝ 25 °C-ում առաջացնում է 41,7 % զանգվածային բաժնով հագեցած լուծույթ։ Վատ է լուծվում էթանոլում, չի լուծվում ածխաջրածիններում։
Կալիումի ցիանիդի հիդրոլիզի արդյունքում անջատվում է ցիանաջրածին, որը որոշ մարդիկ ընկալում են որպես նուշի հոտ, իսկ ոմանք չեն զգում։ Կա տեսակետ, որ հոտի ընկալումը պայմանավորված է ժառանգական գործոններով[3]։
Ստացում
Լաբորատորիայում կալիումի ցիանիդը ստանում են կապտաթթվի և կալիումի հիդրօքսիդի խիտ լուծույթի փոխազդեցությամբ․
Այն կարելի է ստանալ նաև կալիումի ամիդի և կոքսի փոխազդեցությամբ՝ 500-600 °C ջերմության պայմաններում[4].
Այն նաև ստացվում է քլորոֆորմի, ամոնիակի և կալիումի հիդրօքսիդի փոխազդեցությամբ․
Կալիումի ցիանիդը առաջին անգամ ստացվել է 1762 թվականին շվեդ դեղագետ Կարլ Վիլհելմ Շեելեի կողմից[5]։
Կիրառություն
Կիրառվում է հանքանյութից ոսկու և արծաթի կորզման ժամանակ (ցիանացում)․
- ,
Օգտագործվում է նաև ցինկի, կադմիումի, պղնձի, արծաթի և ոսկու գալվանատեխնիկայում, ինչպես նաև ոսկերչության մեջ։
Քիմիական հատկություններ
Կապտաթթուն, որը համապատասխանում է ցիանիդ իոնին, շատ թույլ թթու է և աղերից դուրս է մղվում ավելի ուժեղ թթուների կողմից։ Այսպես, օրինակ, օդում ածխաթթու գազի և ջրի հետ շփվելիս կալիումի ցիանիդը ժամանակի ընթացքում վեր է ածվում ոչ թունավոր կալիումի կարբոնատի (պոտաշ)․
Թունավորություն
Ուժեղագույն անօրգանական թույն է։ Աղեստամոքսային համակարգով օրգանիզմ թափանցելու դեպքում մահացու քանակը մարդու համար կազմում է 1,7 մգ/կգ։ Ցիանիդ իոնը արգելակում է բջիջների կողմից թթվածնի յուրացման պրոցեսը և բջիջները մահանում են թթվածնային քաղցի պատճառով։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 POTASSIUM CYANIDE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0522.html
- ↑ запись 304300(անգլ.) База данных «Менделевское наследование у человека»
- ↑ Р.А. Лидин, В.А. Молочко, Л.Л. Андреева Неорганическая химия в реакциях / Под редакцией Р.А. Лидина. — 2-е изд, перераб. и доп. — М.: Дрофа, 2007. — С. 250. — 637 с. — ISBN 978-5-358-01303-2
- ↑ https://www.britannica.com/biography/Carl-Wilhelm-Scheele