Անվան ծագումը սովորաբար կապվում է 1588 թ. այստեղ խորտակված Իսպանական նավատորմի Salvador նավի հետ։ Սակայն, այն կապվում է նաև calva dorsa-ի հետ, որը նշանակում է՝ դատարկ ձեռքեր, վկայակոչելով ափից հեռու գտնվող երկու առանձին ժայռերը[1]։
Դաշնակիցների հաղթանակից հետո պրուսական զորքերը գավառը գրաված պահեցին 1815 թ. հունիսից մինչև 1818 թ.։
1944 թ. հունիսի 6-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցների զորքերն իջան Սայնի ծովախորշում, որը հայտնի է որպես Նորմանդիայի գործողություն։
Մշակույթ
Դովիլում անց է կացվում ամենամյա ամերիկյան ֆիլմերի փառատոն, իսկ Կաբուրում՝ ռոմանտիկ ֆիլմերի փառատոն։
Էրուվիլ Սեն Կլեր քաղաքում ապրիլի առաջին հանգստյան օրերին անց է կացվում ամենամյա «Des Planches et des Vaches» կոմիքսների փառատոն։
Յուրաքանչյուր աշուն Կաննում անց է կացվում «Nördik Impakt» փառատոնը, ուր հավաքվում են սկանդինավյան մշակույթի մոտ 10 000 երկրպագու։
Ամեն տարի ամբողջ աշխարհի զինվորական լրագրողներին տրվում է «Le Prix Bayeux» մրցանակը։
Ամեն տարի Դիվ սյուր Մեր գյուղակում կազմակերպվում է տիկնիկային փառատոն։
Ամեն տարի Բայոյում հուլիսին կազմակերպվում են Միջնադարյան տոնախմբություններ, իսկ 2 տարին մեկ՝ կրկեսային արվեստի միջազգային փառատոն։
Զբոսաշրջություն
Կալվադոսը Ֆրանսիայի ամենաշատ այցելվող տարածքներից մեկն է, շնորհիվ Ֆրանսիայում հեղիանակավոր ծովափնյա առողջարանների, իրենց շքեղ հյուրանոցներով, խաղատներով, կավճային ժայռերով, Նորմանդիային բնորոշ տներով, լողափերով և Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարաններով։
Խոհանոցը հայտնի է կամամբեր և պոն-լ'Էվեկ պանիրներով։
Նորմանդիայի ամերիկյան գերեզմանոցն ու հուշահամալիրը։
Բյովրոն-ան-Օժ, Ֆրանսիայի գեղեցիկ գյուղերից մեկը։
Ծանոթագրություններ
↑Lepelley, René (1990). Calvados, qui es-tu, d'où viens-tu ou le nom énigmatique d'un département Français : Critique d'une tradition, hypothèses diverses, proposition d'interprétation. C. Corlet.