Կանգվանդո (Հյուսիսային Կորեա)

Կանգվանդո
강원도 / 江原道
ԵրկիրՀյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
Կարգավիճակնահանգ (դո)
Մտնում էԿվանդոն տարածաշրջան
Ներառում է2 քաղաք, 15 գավառ
ՎարչկենտրոնՎոնսան
Հիմնական լեզուկորեերեն
Բնակչություն (2008)
1 477 582[1] (8-րդ տեղ)
Խտություն139,11 ( 7-րդ տեղ)
Տարածք10 622  (7-րդ տեղ)
Սահմանակցում էSouth Hamgyong Province?, Գանգվոն, South Pyongan Province? և North Hwanghae Province?
Ժամային գոտի+8:30
ISO 3166-2 կոդKP-07

Կանգվանդո (հանգըլ՝ 강원도, հանջա՝ 江原道), նահանգ Հյուսիսային Կորեայում, վարչական կենտրոնը Վոնսանն է։

Պատմություն

Նախքան 1945 թվականի Կորեայի բաժանումը, Հյուսիսային Կորեայի Կվանվոնդոն, և, այժմ Հարավային Կորեայի մաս կազմում համանուն նահանգը, կազմել են մեկ ընդհանուր նահանգ։

Աշխարհագրություն

Կանգվանդոն հյուսիսում սահմանակցում է Հարավային Նամդո, արևմուտքում՝ Հյուսիսային Բուկտո և Հարավային Բուկտո նահանգների հետ։ Ընդհանուր սահման ունի նաև Հարավային Կորեայի հետ։ Արևելքից ողողվում է Ճապոնական ծովի ջրերով։

Մեծ մասը ծածկված է լեռներով, որոնցից առավել հայտնին «Ալմաստե լեռներն» են։

Վարչական բաժանում

Կանգվանդոն բաժանվում է 2 քաղաքի (սի) և 15 գավառի (կուն)։

Քաղաքներ

Վոնսան
  • Մունչոն (문천시; 文川市)
  • Վոնսան (원산시; 元山市)

Գավառներ

  • Անբյոն (안변군; 安邊郡)
  • Չանգդո (창도군; 昌道郡)
  • Չոննե (천내군; 川內郡)
  • Չորվոն (철원군; 鐵原郡)
  • Հեյանգ (회양군; 淮陽郡)
  • Իչոն (이천군; 伊川郡)
  • Կիմհվա (김화군; 金化郡)
  • Կոսան (고산군; 高山郡)
  • Կոսոնգ (고성군; 高城郡)
  • Կումգանգ (금강군; 金剛郡)
    • Կումգանգ լեռան զբոսաշրջային շրջան (금강산 관광 지구; 金剛山觀光地區)
  • Փանգյո (판교군; 板橋郡)
  • Բոպտանգ (법동군; 法洞郡)
  • Փյոնգգանգ (평강군; 平康郡)
  • Սեփո (세포군; 洗浦郡)
  • Թոնգչոն (통천군; 通川郡)

Ծանոթագրություններ