Վոնսան (կորեերեն՝ 원산시 - Վոնսանսի), քաղաք Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում։ Խոշոր նավահանգիստ է Ճապոնական ծովի ափին, ձկնորսական բազա։ Կանվոնդո նահանգի վարչական կենտրոնն է։
2000 թվականի տվյալներով ունի 94 003 բնակիչ։
Զարգացած են մեքենաշինությունը, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերությունը։