1995-2002 թվականներին հանդես է եկել գվատեմալական «Մունիսիպալ» ակումբի կազմում։ 2000-2001 թվականներին վարձավճարով հանդես է եկել հունական Յանինա քաղաքի «ՊԱՍ» ֆուտբոլային ակումբում։ 2002-2004 թվականներին հանդես է եկել ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» ֆուտբոլային ակումբում[4]։ 2005-2007 թվականներին հանդես է եկել ամերիկյան «Դալլաս» ֆուտբոլային ակումբում։ 2008 թվականին կրկին վերադարձել է «Լոս Անջելես Գալաքսի»։ 2008 թվականին հանդես է եկել նաև կանադական «Տոռոնտո» ֆուտբոլային ակումբում։ 2009 թվականին հանդես է եկել պարագվայական «Օլիմպիա» ֆուտբոլային ակումբում։ 2009-2010 թվականներին հանդես է եկել մեքսիկական «Պուեբլայի» կազմում։ 2010-2011 թվականներին՝ հունական «Արիս» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2011 թվականին հանդես է եկել նաև ամերիկյան «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբի կազմում։ 2011-2012 թվականներին հանդես է եկել մեքսիկական «Վերակրուս» ակումբի կազմում։ 2013 թվականին՝ ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» կազմում։ 2014 թվականից մինչև հիմա հանդես է գալիս գվատեմալական «Մունիսիպալ» ֆուտբոլային ակումբի կազմում։