Կեմերովոյի մարզ (ռուս.՝ Кемеровская область), մարզ Ռուսաստանի կազմում[2], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Կեմերովո քաղաքը։
Սահմանակից է Ռուսաստանի Տոմսկի և Նովոսիբիրսկի մարզերի հետ, Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասերի, ինչպես նաև Ալթայի և Խակասիա հանրապետությունների հետ։