Այստեղ բնակվում են ռուսներ, թաթարներ, չուվաշներ, մորդվաներ և այլք։ Բնակչության միջին խտությունը կազմում է 36 մարդ, քաղաքային բնակչությունը՝ 69 %։ Քաղաքներն են Ուլյանովսկը, Դմիտրովգրադը, Բարիշը, Ինզան, Նովոուլյանովսկը, Սենզիլեյը։
Կրթություն
Ulyanovsk State University, Sviyaga Campus
Ուլյանովսկի Պետական Համալսարան, ստեղծվել է 1988 թ.` որպես Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ։ Ներկա պահին Ուլյանովսկի պետական համալսարանը մարզի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որն ունի 6 ինստիտուտներ, 6 տարբեր ֆակուլտետներ, 2 մասնաճյուղ, 5 կրտսեր քոլեջ, 6 ուսումնական կենտրոն։ Համալսարանի ուսանողների թիվը կազմում է տարեկան շուրջ 15 հազար ուսանող, որոնցից շատերը աշխարհի 20 երկրների 125 քաղաքացիներ են։
Ուլյանովսկի պետական տեխնիկական համալսարան, հիմնադրվել է 1957 թվականին, որպես Ուլյանովսկի Պոլիտեխնիկական համալսարան։ Այսօր Ուլյանովսկի պետական տեխնիկական համալսարանում սովորում են ավելի քան 14000 ուսանողներ տարբեր կրթական ծրագրերում՝ 10 ֆակուլտետներում և 48 բաժիններում։
Ուլյանովսկի պետական մանկավարժական համալսարան, հիմնադրվել է 1932 թվականին։
Ուլյանովսկի պետական գյուղատնտեսական ակադեմիա, հիմնադրվել է 1943 թվականին։
Ուլյանովսկի Քաղաքացիական ավիացիայի բարձրագույն դպրոց, հիմնադրվել է 1935 թվականին, քաղավիացիայի վերապատրաստման կենտրոն, որը նախատեսված է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքի անձնակազմի ուսուցման և վերապատրաստման համար։ 1992 թվականին նա իր կարգավիճակը բարձրացրեց. ունեցավ մասնաճյուղեր՝ Սարատովի մարզի Կրասնիյ Կուտ և Սասովո (Ռյազանի մարզ)։ Այն ունի նաև քաղաքացիական ավիացիայի պատմության թանգարան (Ուլյանովսկի ինքնաթիռի թանգարան), որը ստեղծվել է 1983 թվականին։ Ուլյանովսկում կան նաև մի շարք տեխնիկական և բժշկական քոլեջներ։