Կազմվել է 1963 թվականին՝ Ցավատա, Տոբատա, Կոկուրա, Մոձի, Վակամացու քաղաքների միավորումից։ Ունի 981 129 բնակչություն (2010)։ Տրանսպորտային հանգույց է, արդյունաբերական խոշոր կենտրոն։
Միմոնոսեկի-Մոձի ստորջրյա բազմահարկ թունելով Կիտակյուսյուն կապված է Հոնսյու կղզու հետ։
Անվանում
Առաջացել է 1963 թվականին Կոկուրա, Տոբատա, Յավատա արդյունաբերական կենտրոնների և Վակամացու ու Մոձի արտաքին առևտրական նավահանգիստների միաձուլումից։ Անվանումը ճապոներեն բառացի նշանակում է «հյուսիսային Կյուսյու»[1]։
Ծանոթագրություններ
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 448)։