Կիև-Պեչորյան մայրավանք (ուկրաիներեն՝ Києво-Печерська лавра), Ռուսիայի ամենահին վանքերից մեկը, որը 1051 թվականին հիմնադրել է Անտոնի վանականը Լյուբեչ քաղաքից Յարոսլավ Իմաստունի հրամանով։ Պեչորյան վանքի համահիմնադիրը եղել էր Անտոնիյի աշակերտներից մեկը՝ Ֆեոդոսին։ Իշխան Սվյատոսլավ II Յարոսլավիչը նվիրել է վանքին սարահարթ, որտեղ հետո կանգնեցվել են գեղեցիկ վանքեր, աշտարակներ և այլ շինություններ։ Վանքի հետ կապված են նաև տարեգրող Նեստորի (որը «Անցած տարիների պատմություններ» ստեղծագործության հեղինակն է) և նկարիչ Ալիպիի անունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 403)։