Կոյայկե (նահանգ)
Կոյայկե իսպ.՝ Provincia de Coihaique | ||
---|---|---|
| ||
Երկիր | Չիլի | |
Կարգավիճակ | Չիլիի նահանգ | |
Մտնում է | Այսեն | |
Վարչկենտրոն | Կոյայկե | |
ԲԾՄ | 687 մետր | |
Բնակչություն (2002) | 51 103[1] (0,34 %, 40 տեղ) | |
Խտություն | 7,92 ( 38 տեղ) | |
Տարածք | 6 454,5[1] (0,85 %, 34 տեղ) | |
Սահմանակցում է | Խեներալ Կարերա, Այսեն, Պալենա, Tehuelches Department?, Río Senguer Department? և Լագո Բուենոս Այրես | |
Ժամային գոտի | UTC-4[2] | |
Հեռախոսային կոդ | 67 | |
gobernacioncoihaique.gov.cl(իսպ.) | ||
Կոյայկե (իսպ.՝ Provincia de Coihaique), նահանգ Չիլիի Այսեն տարածաշրջանում։ Վարչական կենտրոնն է Կոյայկե քաղաքը։ Նահանգը ղեկավարում է նախագահի կողմից նշանակված նահանգապետը։ Որպես նահանգ Կոյայկեն հանդիսանում է Չիլիի երկրորդ մակարդակի վարչական միավոր, որը իր հերթին բաժանվում է համայնքների (comunas)։ Ներառում է 2 համայնք.
- Կոյայկե
- Լագո Վերդե
Աշխարհագրությունը և բնակչություն
Չիլիի Ազգային վիճակագրական ծառայության 2002 թվականին կատարված մարդահամարի տվյալներով նահանգում բնակվում է 51 103 մարդ, բնակչության խտությունը կազմում է 7,92 մարդ/կմ²։
Կոյայկե նահանգի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 6 454, 5 կմ²։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Չիլիի վարչական բաժանում» (PDF). Չիլիի Ազգային վիճակագրության ինստիտուտ. 2007. Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին. (իսպ.)
- ↑ «Չիլիի ժամանակը». WorldTimeZones.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին. (անգլ.)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոյայկե (նահանգ)» հոդվածին։ |
|