Կոյոական (իսպ.՝ Coyoacán, Իսպաներեն: [koʝoaˈkan] ( լսել)), Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի հարավային շրջանը, որը մինչև 1929 թվականը համարվել է առանձին համայնք[1]։ Ընկած է Տեսկոկո լճի հարավային ափին։ Զբաղեցնում է 54,12 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 620.416[3]։
Ստուգաբանություն
«Coyohuacán» անվանումն ունի ացտեկական արմատ և հավանաբար նշանակել է կոյոտների երկիր։
Պատմություն
Ենթադրվում է, որ հնդկացիական տեպանեկի ժողովուրդը Տեսկոկո լճի հարավային ափին բնակավայրը հիմնել է 10-12-րդ դարերում։ Հետագայում այն ընկել է ացտեկների կայսրության, այնուհետև՝ իսպանացիների տիրապետության տակ։ Ացտեկների Տենոչտիտլան մայրաքաղաքի ավերումից հետո և նախքան Մեխիկոյի վերականգնումը՝ 1521-1523 թթ. Կոյոականը ծառայել է որպես իսպանացիների ամերիկյան տիրույթների՝ Նոր Իսպանիայի մայրաքաղաք։ 1527 թվականի դեկտեմբերի 13-ին Կորտեսն այստեղ փոխարքայի ընդունարան և բարձրագույն դատարան է հիմնել։ Այդ ժամանակ Կոյոականն ունեցել է մոտավորապես 7 հազար բնակիչ։ 19-րդ դարում բնակավայրը համբավվել է իր փարթամ այգիներով ու աղբյուրներով, դարձել տեղացի և արտասահմանցի նկարիչների սիրած ապրելավայր[4]։ Այստեղ է ծնվել և կյանքի մեծ մասն անցկացրել 20-րդ դարի մեքսիկացի նշանավոր նկարչուհի Ֆրիդա Կալոն։ Ներկայումս Կոյոականում գործում է նրա տուն-թանգարանը։ Այս քաղաքամասում մի տուն-թանգարան էլ նվիրված է ռուս հեղափոխական գործիչ Լև Տրոցկուն, ում 1940 թվականին դաժանաբար սպանել են գլխավոր փողոցի վրա գտնվող իր տանը։
1949 թվականին Կոյոականում սկսվել է Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի ուսանողական կենտրոնական ավանի շինարարությունը։ Կոյոականում են գտնվում օլիմպիական ավանը, «Ացտեկ» մարզադաշտը, որտեղ անց են կացվել 1968 թվականի ամառային օլիմպիական խաղերի կարևորագույն իրադարձությունները, ինչպես նաև ֆուտբոլի աշխարհի 1970 և 1976 թվականների առաջնությունների եզրափակիչ հանդիպումները[5][6]։
Մեխիկոյի 1985 թվականի երկրաշարժից հետո Կոյոական է փոխադրվել Ալֆրեդո Գուատի Ռոխոյի հիմնադրած՝ ջրաներկ նկարների աշխարհում առաջին թանգարանը։
Պատկերասրահ
-
Ջրաներկի թանգարանի մուտքը
-
Լև Տրոցկու տուն-թանգարանը
-
Եկեղեցին
-
Սբ. Հովհաննես Մկրտիչ վանքը
-
Կենտրոնական գրադարանը
-
«Ացտեկ» մարզադաշտի մուտքը
Կոյոականում ապրած անվանի անձինք
- Խոսե Դավիդ Սիկեյրոս (1896–1974), նկարիչ[7]
- Գրիսելդա Ալվարես (1913–2009), գրող, քաղաքական գործիչ[8]
- Մանուել Ալվարես Բրավո (1902–2002), Fotograf[9]
- Կարոլ 2-րդ (1893–1953), Ռումինիայի թագավոր[10]
- Էռնան Կորտես (1485–1547), իսպանացի կոնկիստադոր[11]
- Ֆրանսիսկո Դիաս դե Լեոն (1897–1975), նկարիչ[12]
- Արտուրո Գարսիա Բուստոս (1926–2017), նկարիչ[13]
- Գաբրիել Գարսիա Մարկես (1927–2014), կոլումբիացի գրող[7]
- Խորխե Գոնսալես Կամարենա (1908–1980), նկարիչ, քանդակագործ[14]
- Անխելա Գուռիա (* 1929), քանդակագործ[14]
- Ֆրիդա Կալո (1907–1954), նկարչուհի
- Խոսե Կլեմենտե Օրոսկո (1883–1949), նկարիչ[15]
- Օկտավիո Պաս (1914–1998), գրող, դիվանագետ[10]
Ծանոթագրություններ
- ↑ Webarchiv |url=http://www.mexico-tenoch.com/enmarca.php?de=http%3A%2F%2Fwww.mexico-tenoch.com%2Fgobernadores%2Fdf%2FCoyoacan.htm |wayback=20160304191300 |text=Die Errichtung der 16 Stadtbezirke von Mexiko-Stadt |archiv-bot=2019-03-11 06:00:21 InternetArchiveBot (spanisch)
- ↑ «Delegación Coyoacán» (PDF) (իսպաներեն). siege.df.gob.mx/ Sistema de Información Económica, Geográfica y Estadística]. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 2010 census tables: INEGI webarchive |url=https://web.archive.org/web/20130502025339/http://mapserver.inegi.org.mx/mgn2k/?s=geo&c=1223 |date=May 2, 2013
- ↑ Salvador Novo (Coordinador): Ciudad de México - V. Sus villas Coyoacan y Churubusco. (Mexiko-Stadt: Artes de Mexico, 1968), S. 99ff
- ↑ Sehenswürdigkeiten in Coyoacán (spanisch)
- ↑ Webarchiv |url=http://www.coyoacan.df.gob.mx/webcoy/html/contenido/la_delegacion/delegacion-Goemor.php Արխիվացված 2013-06-27 Wayback Machine |wayback=20130627072648 |text=Offizielle Website der Delegación Coyoacán |archiv-bot=2018-04-05 02:13:28 InternetArchiveBot (spanisch)
- ↑ 7,0 7,1 Webarchiv |url=http://www.experiensense.com/en-coyoacan-con-frida-kahlo/ Արխիվացված 2013-10-18 Wayback Machine |wayback=20131018010104 |text=En Coyoacán con Frida Kahlo |archiv-bot=2019-03-11 06:00:21 InternetArchiveBot (spanisch; Beitrag vom 23. August 2012)
- ↑ Alberto Pulido Silva: Coyoacan – Historia y Leyenda (Mexiko-Stadt: Dr. Alberto Pulido Silva y Editores Asociados, S.A., 1980), S. 123
- ↑ Webarchiv |url=http://www.libreenelsur.mx/content/historias-imagen-coyoacan-libro-para-anorar-emocionarse Արխիվացված 2016-03-04 Wayback Machine |wayback=20160304104654 |text=Vorstellung eines Buches über Coyoacán (spanisch) |archiv-bot=2019-03-11 06:00:21 InternetArchiveBot
- ↑ 10,0 10,1 Salvador Novo (Coordinador): Ciudad de México - V. Sus villas Coyoacan y Churubusco. (Mexiko-Stadt: Artes de Mexico, 1968), S. 101
- ↑ Salvador Novo (Coordinador): Ciudad de México - V. Sus villas Coyoacan y Churubusco. (Mexiko-Stadt: Artes de Mexico, 1968), S. 100ff
- ↑ Alberto Pulido Silva: Coyoacan – Historia y Leyenda (Mexiko-Stadt: Dr. Alberto Pulido Silva y Editores Asociados, S.A., 1980), S. 116ff
- ↑ Alberto Pulido Silva: Coyoacan – Historia y Leyenda (Mexiko-Stadt: Dr. Alberto Pulido Silva y Editores Asociados, S.A., 1980), S. 120
- ↑ 14,0 14,1 Alberto Pulido Silva: Coyoacan – Historia y Leyenda (Mexiko-Stadt: Dr. Alberto Pulido Silva y Editores Asociados, S.A., 1980), S. 121
- ↑ Alberto Pulido Silva: Coyoacan – Historia y Leyenda (Mexiko-Stadt: Dr. Alberto Pulido Silva y Editores Asociados, S.A., 1980), S. 104
Գրականություն
Արտաքին հղումներ