Հնդկացիներ
|
|
|
Ընդհանուր քանակ |
մոտ 60,5 միլիոն մարդ
|
Բնակեցում |
|
Լեզու(ներ) |
հնդկացիների լեզուներ |
Հավատք(ներ) |
|
Հնդկացիներ (անգլ.՝ Native Americans, իսպ.՝ Amerindio), Ամերիկայի բնիկ ժողովուրդներին տրվող ընդհանուր անունը (բացառությամբ էսկիմոսների և ալեուտների)։ Անվանումը ծագել է մինչև 15-րդ դարի վերջերը առաջին երվրոպացի ծովագնացների (Քրիստափոր Կոլումբոս և այլք) սխալ պատկերացման պատճառով, որոնք իրենց կողմից բացահայտած Ամերիկայի անդրատլանտյան երկրները սխալմամբ համարում էին Հնդկաստան։ Մարդաբանական տիպով հնդկացիները պատկանում են ամերիկանոիդ ռասային։ 21-րդ դարի սկզբի տվյալներով Ամերկայում հնդկացիները ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 60 միլիոն մարդ, իսկ հաշվի առնելով նաև այդպես կոչված ապացեղականացված (ցեղային պատկանելիությունը կորցրած) հնդկացիների թիվը կազմում է մոտ 75 մլն։ Այժմ գոյություն ունի մոտավորապես հազար հնդկացիական ժողովուրդ, այն դեպքում, երբ 15-րդ դարի վերջում կային 2200 ժողովուրդ։
Պատմություն
Տե՛ս նաև՝ Պալեոհնդկացիներ
Համաձայն Միչիգանի համալսարանում կատարված գենետիկական հետազոտությունների արդյունքների, ժամանակակից հնդկացիների նախնինները և էսկիմոսները Ամերիկա են եկել հյուսիսարևելյան Ասիայից այսպես կոչված «Բերինգյան կամուրջով», Ամերիկայի և Ասիայի միջև հնում գոյություն ունեցած ցամաքաշերտով, որը գտնվում էր այժմյան Բերինգի նեղուցի տեղում, և անհետացել է ավելին քան 12 հազար տարի առաջ[23][24][25]։ Միգրացիան շարունակվել է 70-ից մինչև 12 հազար տարի մ. թ. ա. և իրենից ներկայացրել է մի քանի իրարից անկախ ալիքներ։
Մշակույթ
Հյուսիսային Ամերիկայում ապրել են մոտ 400 ցեղային հնդկացիներ։ Նրանք բոլորը խոսել են տարբեր լեզուներով և եթե ունեցել են գրականություն, ապա միայն պատկերագրականություն։ Սակայն 1826թ-ին չերոկի ցեղի ղեկավար Սեկվոյան ստեղծեց չերոկիների վանկային այբուբենը, իսկ 1828թ-ին սկսեց թողարկել «Չերոկի Ֆենիկս» թերթը չերոկիների լեզվով։ Տափաստանաբնակ հնդկացիները օգտվել են պատկերագրականությունից։ Նաև գոյություն է ունեցել միջցեղային բառբառ, որին վերաբերվել է ընդհանուր լեզու չիկասոն։ Որոշ ցեղեր լայն հաղորդակցվել են «միմիկաների լեզվով»։ Հաղորդակցման համար օգտագործվել են վանպումներ, որոնք անհրաժեշտության դեպքում հանդիսացել են որպես գումար։
Տես նաև
Ծանոթագրություններ
|
---|
| Պատմություն | |
---|
| Աշխարհագրություն | |
---|
| Քաղաքականություն | |
---|
| Տնտեսություն | |
---|
| Հասարակություն | | | Մշակույթ |
- Արվեստ
- Ճարտարապետություն
- Կինեմատոգրաֆիա
- Խոհանոց
- Բնիկ երաժշտություն
- Բնիկների փիլիսոփայություն
- Կրոն
- Սպորտ
- Խորհրդանիշներ
|
---|
| Ժողովրդագրություն |
- Երկրներ ըստ բնակչության
- Էթնիկ խմբեր
- Ներգաղթ
- Կյանքի միջին տևողություն
|
---|
|
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 491)։
|