Կոստանդին VIII
Կոստանդին VIII (960 , Կոստանդնուպոլիս , Բյուզանդական կայսրություն - նոյեմբերի 15 , 1028 , Կոստանդնուպոլիս , Բյուզանդական կայսրություն ), Բյուզանդիայի կայսր (976 թ.-ից եղբոր՝ Վասիլ II-ի գահակիցը, 1025 թ.-ից՝ միահեծան)։ Նրա օրոք պեչենեգների դեմ պատերազմներում աչքի է ընկել հայազգի զորավար Գևորգ Թեոդորականը։ Շարունակել է Տայքի ավագանուն տեղահանելու եղբոր քաղաքականությունը։ Ըստ Արիստակես Լաստիվերցու , Կոստանդին VIII ձգտել է պահպանել հայոց թագավորությունը՝ հակառակ Հովհաննես-Սմբատի կտակի։ Կոստանդինը Մակեդոնական (հայկական) դինաստիայի արական վերջին ներկայացուցիչն էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 615 )։
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd