Հերակլեոնաս

Հերակլեոնաս
Բյուզանդական կայսրության կայսր
Իշխանություն641
ՀունարենΗράκλειος Β′
ԼատիներենHeraclius II կամ Heraclonas
Ծնվել է՝618
ԾննդավայրԼազիկե
Մահացել է՝641
Վախճանի վայրՀռոդոս, Օսմանյան կայսրություն
Երկիր Բյուզանդական կայսրություն
Ազգությունհայ
ՀարստությունՀերակլիոսներ
ՆախորդՀերակլիոս Ա
ՀաջորդողՀերակլիոս-Կոստանդին Գ
ՏոհմԲյուզանդիան Հերակլիոսների օրոք
կայսր
ՀայրՀերակլիոս Ա
ՄայրMartina?
ՀավատքՈւղղափառություն

Հերակլեոնաս (հուն․՝ Κωνσταντῖνος Ἡράκλειος, Kōnstantînos Hērákleios; 626–642), առավել հայտնի Հերակլոնաս (Heraklonas կամ Հերակլեոնաս (հունարեն՝ Ἡρακλ[ε]ωνᾶς), հազվադեպ՝ նաև Հերակլիուս II[1] անուններով), Բյուզանդական կայսրության կայսր։ Կառավարել է 641 թվականին։ Գահընկեց է արվել ապստամբության հետևանքով։

Հերակլեոնասը Հերակլիուս I-ի և վերջինիս զարմուհի Մարտինայի որդին էր։ Հայրը կտակում գրել էր, որ իր մահից հետո երկու որդիները՝ Հերակլեոնասն ու Կոնստանտին III-ը, համատեղ որոշում պիտի կայացնեն գահակալության վերաբերյալ։ Ընդ որում՝ կինը՝ Մարտինան էլ պիտի պահպանի ազդեցությունն արքունիքում և կոչվի արքայամայր ու կայսրուհի[2]։ Հերակլիուս I-ը 641 թվականի փետրվարին մահացել է, և նրա երկու որդիները համատեղ կայսրեր են հռչակվել առանց որևէ միջադեպի։ Երկու-երեք ամիս անց Կոնստանտինը մահացել է տուբերկուլյոզից, և Հերակլեոնաս-ը դարձել է միանձնյա կայսր՝ մոր խնամակալության ներքո, քանի որ դեռ պատանի էր։ Դրանից վեց ամիս անց նրան գահընկեց է արել հայկական ծագում ունեցող զորավար Վալենտինուսը, ով գահին հաստատել է Կոնստանտին III-ի որդուն՝ Կոնստանտ II-ին, իսկ Հերակլեոնասի քիթը կտրել է տվել և աքսորել Ռոդոս, որտեղ էլ վերջինս կարճ ժամանակ անց մահացել է։

Ծանոթագրություններ

  1. Bellinger, Grierson, էջ 389
  2. Ostrogorsky, 1969, էջեր 112–114

Գրականություն

Արտաքին հղումներ

Heraclian Dynasty 626 after 641
Նախորդող:
Constantine III,
Heraclius
Byzantine Emperor
641
համատեղ իշխող Constantine III,
David & Constans II
Հաջորդող:
Constans II