Կոտոր (Չեռնոգորիա)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կոտոր | |||||
չեռնոգորերեն Kotor իտալ.՝ Cattaro | |||||
| |||||
Երկիր | Չեռնոգորիա | ||||
Համայնք | Kotor Municipality?, Kingdom of Dalmatia?, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, Governorate of Montenegro? և Zeta Banovina? | ||||
Մակերես | 335 կմ² | ||||
ԲԾՄ | 635 մետր | ||||
Բնակչություն | ▼961 մարդ (ապրիլի 1, 2011)[1] | ||||
Հեռախոսային կոդ | +382 32 | ||||
Փոստային դասիչ | 85330 | ||||
Պաշտոնական կայք | kotor.me(անգլ.) | ||||
Երկիր | Չեռնոգորիա | ||||
Քաղաք | Կոտոր | ||||
| |||||
Կոտոր ( չեռն.` Котор, իտալ.՝ Cattaro ) Չեռնոգորիայում ծովափնյա քաղաք է։ Գտնվում է Կոտոր ծոցի մեկուսացված մասում։ Քաղաքն ունի 13.510 բնակչություն և հանդիսանում է Կոտորի շրջանի վարչական կենտրոն։
Կոտորի հին միջերկրածովյան նավահանգիստը շրջապատված է պարսպով, որը կառուցվել է Վենետիկի տիրապետության ժամանակահատվածում։ Այն տեղակայված է Կոտորի (Բոկա Կոտորսկա) ծովածոցում, որը Ադրիատիկ ծովի խորքային մասերից մեկն է։ Ոմանք այն անվանել են Եվրոպայի հարավային ամենահին ֆյորդը, սակայն այն ռիա է` ընկղմված գետի կիրճ։ Օրջենի և Լովիչենի կրաքարային ժայռերը, Կոտորը և նրա շրջակայքը տպավորիչ լանդշաֆտի մաս են։
2000-ականներից ի վեր Կոտորում նկատվում է զբոսաշրջության աճ[2], զբոսաշրջիկները մեծ մասամբ ժամանում են նավերով։ Այցելուներին գրավում են Կոտորի ծոցի բնական շրջակայքը և Կոտորի հին քաղաքը։ Կոտորը հանդիսանում է համաշխարհային ժառանգության վայր։
Կոտորի պարսպապատ կենտրոնը 2017-ին ընդգրկված էր նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ որպես վենետիկյան 15-րդ եւ 17-րդ դարերի պաշտպանական շինություն[3]։
Քույր քաղաքներ
Կոտորի քույր քաղաքներն են[4][5]՝
Ծանոթագրություններ
- ↑ http://pop-stat.mashke.org/montenegro-cities.htm
- ↑ World Travel and Tourism Council
- ↑ Centre, UNESCO World Heritage. «Venetian Works of Defence between 15th and 17th centuries: Stato da Terra – western Stato da Mar». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «International relations». kotor.me. Kotor. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Partnerská města - město Přerov». prerov.eu (չեխերեն). Město Přerov. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.