Տարածքի մակերեսը կազմում է 32 կմ² (դրանցից 2,6 կմ²-ին զբաղեցնում են ջրային տարածությունները)։
Պատմություն
Միջնադար
Հաառլամ քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են X դարին։ Քաղաքի անվանումը ծագում է Haaro-heim կամ Harulahem բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «բարձրադիր վայր ավազի վրա, ծածկված ծառերով»։ Սկզբում այն ոչ մեծ բնակավայր էր, սակայն բարենպաստ դիրքի շնորհիվ (Սպարնե գետի ափին, ինչպես նաև հյուսիսը և հարավը իրար կապող ճանապարհի վրա գտնվելը), XII դարում բնակավայրը վերածվել է հզոր քաղաքի, որը Հոլանդական կոմսերը XII դարում դարձրել են իրենց նստավայրը։
Տեսարժան վայրեր
Գրոտե Մարկտ կենտրոնական առևտրային հրապարակը (հոլ.՝ Grote Markt)
Ֆրանս Հալսի թանգարան (հոլ.՝ Frans Hals Museum), որտեղ հավաքված են XVII դարի հաառլեմյան գեղանկարչության դպրոցի նկարները
Նիդերլանդներում ամենահին Թեյլորի թանգարանը և Թեյլորի այգին
Դարպասներ (հոլ.՝ Amsterdamse Poort), XIV դարի կեսեր
Նոր եկեղեցի կամ Սուրբ Աննայի եկեղեցի (հոլ.՝ Nieuwe Kerk), XII դար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 244)։