Համադանի ավիաբազա
Համադանի ավիաբազա | |||
---|---|---|---|
IATA: NUJ[1] – ԻԿԱՕ: OIHS | |||
NUJ[1] | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | ռազմական | ||
Սեփականատեր | Իրանի Իսլամական Հանրապետություն | ||
Տեղագրություն | Համադան | ||
Բարձրացում ԲԾՄ | 5,609 ֆտ / 1,710 մ | ||
Կոորդինատներ | 35° հս․. լ. 48° ավ. ե.HGЯO | ||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
մ | ֆտ | ||
05/23 | 3,936 | 12,915 | ասֆալտ |
13R/31L | 4,359 | 14,300 | ասֆալտ |
Համադան ավիաբազա (պարս.՝ همدان Hamadân; միջին պարսկերեն՝ اَهمدان Ahmatan — ավիաբազա Համադան), Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ավիաբազա, որը տեղակայված է Համադան քաղաքի մոտ։ Պատկանում է Իրանի ռազմաօդային ուժերին։
Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ավիաբազան գտնվում է Համադան քաղաքից 47 կիլոմետր դեպի հյուսիս։ Ավիաբազային հարակից գտնվում է նաև Նոյ ավիաբազան (Noje Airbase), որը անվանվել է ի պատիվ Մոհամմեդ Նոյի, ով զոհվել է 1979 թվականի օգոստոսի 16-ին՝ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ[2]։
2015 թվականի նոյեմբերի 23-ից սկսած ավիաբազան օգտագործվում է նաև Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի կողմից[3]։ Այստեղ տեղակայված ինքնաթիռները և ուղղաթիռները հանդիսանում են Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈՒ–ի խմբավորման բաղկացուցիչ մաս։ Ռուսական Ту-22М և Су-34 ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում ավիաբազայից՝ հարվածելու ԻԼԻՊ-ի հենակետերին և պաշտպանական շրջաններին Սիրիայի տարածքում։
2016 թվականի օգոստոսին Իրանի պաշտպանության նախարար Հոսսեին Դեղանը հայտարարեց, որ Համադան ավիաբազան տրամադրվել է ռուսական օդատիեզերական ուժերի օգտագործմանը՝ Սիրիայի կառավարության խնդրանքով և Ռուսաստանը կարող է օգտագործել այն, ինչքան ժամանակ որ պետք է[4][5]։
Ծանոթագրություններ
- ↑ «Airline and Airport Code Search». IATA. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Mohammad Noje» (Ֆարսի). Hamshahrionline. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ The Russo-Iranian Military Coalition in Syria may be Deepening
- ↑ Иран разрешил России использовать авиабазу сколько потребуется RIS Novosti, 20 August 2016.
- ↑ مشروح/ سردار دهقان در نشست خبری: "جنگنده قاهر" در آینده نزدیک عملیاتی میشود/ (չաշխատող հղում)