Հայ կինոռեժիսորների ցանկ
Ստորև ներկայացված է հայ հայտնի կինոռեժիսորների ցանկը։
Հայաստանից
- Դավիթ Ղարիբյան (1990, մայիսի 29, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Սոցիալական տեսանյութեր ստեղծող, առավել հայտնի է 2021 թվականի «Հայոց ցեղասպանություն 106։ Հիշում ենք և պահանջում» տեսանյութի շնորհիվ[1]։
- Համո Բեկնազարյան (1891 թվականի մայիսի 19- 1965 թվականի ապրիլի 27), հայկական կինոյի ռահվիրա, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։ Հայտնի գործերից է «Նամուսը» (1925).[2]
- Սերգեյ Փարաջանով (1924 թվականի հունվարի 9-1990 թվականի հուլիսի 20), հայ կինոռեժիսոր, որը ծնվել է Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Նրա ամենահայտնի գործերից են «Մոռացված նախնիների ստվերները» (1965) և «Նռան գույնը» (1969)՝ որը 20-րդ դարի լավագույն գլուխգործոցը, որը պատմում է Սայաթ-Նովայի կյանքի մասին[3]։
- Միքայել Վարդանով (1937–2009), վավերագիր, առավել հայտնի է «Փարաջանով․ Վերջին գարուն» ֆիլմով[4]։
- Արտավազդ Փելեշյան (1938), վավերագրական ֆիլմի ռեժիսոր, առավել հայտնի «Տարվա եղանակները» ֆիլմով (1975)[5]։
- Լևոն Մկրտչյան (1953, փետրվարի 25, Լենինական, Հայկական ԽՍՀ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր։
Հայկական սփյուռքից
- Կարինե Թորոսյան, կանադահայ կինոռեժիսոր
- Ռուբեն Մամուլյան[6] (1897, հոկտեմբերի 8-1987, դեկտեմբերի 4), ամերիկահայ կինոյի և թատրոնի ռեժիսոր։ Ծնվել է Վրաստանի Թբիլիսի քաղաքի հայկական ընտանիքում (Վրաստանը այդ ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության տիրապետության տակ)։ Նրա ֆիլմերից են «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» (1931), «Զորրոյի նշանը» (1940), «Արյուն և ավազ» (1941).«Օկլահոմա!» (1943), «Կարուսել» (1945) և «Աստղերում կորած» (1949)։ Նա նկարահանել է առաջին 3-սթրիփ գունավոր «Բեքքի Շարփ» ֆիլմը (1935)։
- Ատոմ Էգոյան (1960, հուլիսի 19), կանադահայ ռեժիսոր, որ առավել հայտնի է որպես ժամանակակից անկախ կինոարվեստի ամենանշանավոր դեմքերից մեկը[7]։ Նրա ֆիլմերում շոշափվում է ինքնամեկուսացման և հասարակությունից օտարման թեմաները, որտեղ կերպարների շփումը կազմակերպվում է տեխնոլոգիաների, բյուրոկրատիայի և այլ ուժային կառույցների միջոցով։ Այդպիսին են «Էկզոտիկա» (1994), «Քաղցր ապագան» (1997) և «Արարատ» (2002) ֆիլմերը։ Էգոյանը ծնվել է Եգիպտոսում՝ Կահիրեում, նրա ծնողները՝ Շուշան և Ջոզեֆ Էգոյանները ունեցել են իրենց կահույքի խանութը[8]։ Նրա կրտեսեր քույրը՝ Եվա Էգոյանը, հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար է։
- Արամ Ավագյան, (1923, ապրիլի 26), հայ ռեժիսոր և ֆիլմի մոնտաժող։ Նրա մոնտաժային գործերից են «Տես հիմա», «Հիսուսի Մեղքը», «Միքի մեկ», «Լիլիթ», «Հրաշագործ» և այլն։ Որպես ռեժիսոր՝ «Ջազ ամառային օրով», «Ճանապարհի վերջը», «11 Harrowhouse», «Ոստիկաններ և գողեր» և այլն։
- Աննա Մելիքյան (փետրվարի 8, 1976, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսահայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, «Ոսկե արծիվ» կինոմրցանակի դափնեկիր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Սիրո մասին» ֆիլմի համար[9]
- Ռոբեր Կետիկյան (դեկտեմբերի 3, 1953, Մարսել), Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր և դերասան։ Կինոյում աշխատում է 1979 թվականից։ 2005 թվականին Հայաստանում նկարահանել է «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը։ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Կետիկյանը նկարահանել է «Խենթ պատմութիւն մը» ֆիլմը։
- Հյուզ եղբայրներ (1972, ապրիլի 1), ամերիկահայ կինոռեժիսորներ, պրոդյուսերներ և սցենարիստներ Ալբերտ և Ալեն Հյուզ երկվորյակ եղբայրների կոլեկտիվ անվանումը։ Դաստիարակվելով իրենց հայազգի մոր՝ Աիդայի կողմից, նրանք հաճախ են խոսում իրենց հայկական ծագման մասին՝ որպես կարևոր հենարան ֆիլմի ասպարեզում իրնեց աշխատանքում, որը սկսվել է 12 տարեկանից[10]։
- Դերան Սարաֆյան (1958, հունվարի 17, Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ։ Ամերիկյան մի քանի հայտնի հեռուստասերիալների ռեժիսոր, Fox ընկերության «Հաուս» հեռուստասերիալի ռեժիսոր։ Նա նաև «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «Մոռացված» և այլ հեռուստասերիալների ռեժիսորն է։
- Ռիչարդ Սարաֆյան (1930, ապրիլի 28, - 2013, սեպտեմբերի 18), ամերիկահայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, մոնտաժորդ։ Առավել հայտնի է իր «Անհետացող կետ» (Vanishing Point) ֆիլմով։
- Թեդի Սարաֆյան (1966, ԱՄՆ), ամերիկահայ կինոդրամատուրգ[11]։ Նա Ռիչարդ Սարաֆյանի որդին է, Ռիչարդ Սարաֆյան Կրտսերի և Դերան Սարաֆյանի եղբայրը և Ռոբերտ Ալտմանի զարմիկը։
- Ֆրանսիս Վեբեր, (1937, հուլիսի 28), հայկական ծագում ունեցող ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դրամատուրգ է[12]։ Նա Սոֆի Օդուին-Մամիկոնյանի հայրն է, որը Հայաստանի հնագույն թագավորության գահաժառանգն[13]։ Նա այնպիսի հայտնի ֆիլմերի ռեժիսորն է, ինչպիսիք են «Խաղալիք»-ը, որի գլխավոր դերերում են Պիեռ Ռիշարը և Միշել Բուկեն (1976), «Անհաջողակները», գլխավոր դերերում՝ Ժերար Դեպարդիե, Պիեռ Ռիշար (1981), «Ընթրիք հիմարի հետ»-ը՝ Տիերի Լերմիթի, Ժակ Վիլյերեի դերակատարմամբ (1998), «Պահարան»-ը, գլխավոր դերերում՝ Դանիել Օթոյ, Ժերար Դեպարդիե (2000) և այլն։
- Մուշեղ Սարվարյան (1910, փետրվարի 15), իրանահայ կինոռեժիսոր։ Սարվարյանը ստեղծել է բազմաթիվ ֆիլմեր, որոնցից է «Խնջույք դժոխքում» ֆիլմը։
- Հովհաննես Օհանյան (1896, հոկտեմբերի 8- 1960, Թեհրան, Իրան), իրանահայ ռեժիսոր, սցենարիստ, գյուտարար և բժիշկ։ Նա Իրանի կինեմատոգրաֆիայի հիմնադիրն է և պարսկական առաջին լիամետրաժ կինոնկարի ստեղծողը։
- Ռոբերտ Էքհարթ (1935–1994), իրանցի ռեժիսոր, գլխավոր խմբագիր[14]։
- Արամայիս Աղամալյան (1953), իրանահայ կինոռեժիսոր, սցենարիստ[15]։
- Վարուժ Քարիմ Մասիհի (1952, մարտի 24), իրանահայ կինոռեժիսոր, խմբագիր[16]
- Սամուել Խաչիկյան (1923, հոկտեմբերի 22-2001, հոկտեմբերի 22), պարսկահայ ռեժիսոր, սցենարիստ, գրող[17]։
- Անրի Վեռնոյ (1920, հոկտեմբերի 15-2002, հունվարի 11), ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր[18]։ Վեռնոյը հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց 588» ինքնակենսագրական ֆիլմերով[19]։
- Նորա Գևորգյան, կանադացի վավերագրող՝ հայկական արմատներով և ծագումով Սիրիայից, առավել հայտնի իր 2022 թվականին նկարահանված «Batata» ֆիլմով[20][21]։
Ծանոթագրություններ
- ↑ Davit Gharibyan
- ↑ Armenian cinema
- ↑ Sergei Parajanov Արխիվացված 2015-04-24 Wayback Machine
- ↑ Mikhail Vartanov
- ↑ Artavazd Peleshyan
- ↑ (Charles Earle Funk, What's the Name, Please?, Funk & Wagnalls, 1936.)
- ↑ Egoyan at IMDB
- ↑ «Atom Egoyan Biography (1960-)».
- ↑ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի»՝ որպես լավագույն ֆիլմ
- ↑ "Book of Eli" Directors Talk About Their Heritage Արխիվացված 2011-09-29 Wayback Machine
- ↑ The New York Times
- ↑ J'ai eu trop de succès, j'ai été puni
- ↑ Tara la sortcelière
- ↑ Sayyed Morteza Sayyed Mohammadi (1999). A Guide To Iranian Cinema Directors 1930-1999. Tehran: Simroo Publishing House. էջ 40. ISBN 964-5685-35-4.
- ↑ Armenians And Iranian Cinema. Tehran: Film Museum Of Iran. Summer 2004. էջ 92. ISBN 964-6728-44-8.
- ↑ Janet D. Lazarian (2003). Encyclopedia of Iranian Armenians. Tehran: Hirmand Publisher. էջ 415. ISBN 964-6974-50-3.
- ↑ Abbas Milani (2008). «Eminent Persians». Syracuse, N.Y. էջեր 1002–1006.
{cite web}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Այսօր աշխարհահռչակ ռեժիսոր Անրի Վեռնոյի հիշատակի օրն է»: Հայ Հանճարներ։ Վերցված է՝ 2 Հուլիսի 2015
- ↑ «Հայոց ցեղասպանությանը նվիրված հին ու նոր ֆիլմերի ցանկ»: BlogNews: Վերցված է՝ 2 Հուլիսի 2015
- ↑ Jim Slotek, "Hot Docs '22: Batata Director on Life at a Lebanese Potato Farm/Refugee Camp through Syria and ISIS". Original Cin, April 25, 2022.
- ↑ "Hot Docs '22: Our Picks for the World’s Biggest & Best Documentary Film Festival". Original Cin, April 25, 2022.