Հայթաղ (Արմավիրի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայթաղ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Հայթաղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղապետ | Սամվել Վարդանյան | ||
Մակերես | 12.46 կմ² | ||
ԲԾՄ | 850 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲2612 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | հայթաղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1135[3] | ||
|
Հայթաղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։։
Աշխարհագրություն
Հեռավորությունը Երևանից՝ 24 կմ, մարզկենտրոնից` 23 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 11 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ, բնակլիմայական պայմաննները՝ չոր ցամաքային։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայթաղի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2612, առկա բնակչությունը՝ 2545 մարդ[4]։ Բնակիչները հայեր են[5], որոնց նախնիների մի մասը 1829-1831 թվականներին այստեղ է գաղթել Ուրմիայի շրջանից[6]։
Հայթաղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Մշակույթ
Պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցի՝ (1863 թ.), 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան (1988 թ.), Մշակույթի տուն (1967 թ.)։
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքի զբաղեցրած տարածքը 1240.1 հեկտար է, որից՝ 412.1 հա արոտ, 476.4 հեկտար վարելահող, 23.8 հեկտար այգի։
Շինություններ
Հայթաղն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 333 — 992 էջ։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 752. — 4696 p.
Արտաքին հղումներ
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
|
|