Հիմար մատ
Հիմար մատ | |
---|---|
Մասն է | մատ և շախմատային պարտիա |
Stack Exchange | chess.stackexchange.com/tags/fools-mate |
Հիմար մատ, շախմատային պարտիայում երկրորդ քայլին արված մատ (ամենաարագ մատը դասական շախմատում)։
Ավելի լայն իմաստով՝ հիմար մատը պարտիայի սկզբնական փուլում h4-e1 կամ h5-e8 անպաշտպան անկյունագծերից մեկով թագուհով կամ (որն ավելի քիչ է հանդիպում) փղով արվող մատ։
Պարտիայի քայլերը
1.f2-f3 e7-e6
2.g2-g4 Թd8-h4#
Կա հիմար մատի ութ տարատեսակ։ Այսպես, սպիտակները կարող են խաղալ ոչ թե f3, այլ f4։ Կամ սկզբում քայլել ոչ թե «f», այլ «g» զինվորով։ Ինչպես նաև սևերը կարող են տեղափոխել ոչ թե e6, այլ e5։
Նմանատիպ գաղափարներ
- Հիմար մատի գաղափարներ կարելի է նկատել Հոլանդական պաշտպանությունում կիրառվող հետևյալ հայտնի ծուղակում.
1.d4 f5 2.Փg5 h6 3.Փh4 g5 4.Փg3 f4 Վերջին քայլով սևերը ցանկանում են շահել փիղը։ 5.е3 6.Фh5× գաղափարով, հիմար մատի հիմնական գաղափարը։ 5…h5 6.Փd3?!. ավելի լավ է՝ 6.Փе2, սակայն վերջին քայլով սպիտակները ծուղակ են նախապատրաստում։ 6…Նh6` պաշտպանվելով 7.Сg6×-ից, սակայն… 7.Թxh5+! Նxh5 8.Փg6×.
- Նման գաղափար է հանդիպում նաև Օուենի պաշտպանությունում.
1.e4 b6 2. d4 Փb7 3.Փd3 f5 4.exf5 Փxg2 5.Թh5+ g6 6.fxg6 Ձf6?? 7.gxh7 Ձxh5. 8.Փg6×
Հիմար մատը գործնական շախմատում
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում 2014 թվականին կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում կանանց պայքարում գրանցվել է օլիմպիադայի ամենակարճ` 3 քայլից «հիմար մատով» ավարտված պարտիան։ Այն տեղի է ունեցել Տոգոյի և Զիմբաբվեի կանանց հավաքականների 2-րդ տախտակի վրա խաղացող Ռհոդու Մասիյազիի և Ակուա Էսսե Կոսիֆեի միջև։ Տոգոյի հավաքականի ներկայացուցիչը կարողացել է սպիտակ խաղաքարերով 3 քայլից (1.e4 g4 2.d4 f6 3.Թh5#) մատ անել[1][2]։