Մալայերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայի Favicon Մալայերեն Վիքիպեդիա
Wikipedia Bahasa Melayu
URL՝ms.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՄալայերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2002 թ, հոկտեմբեր
Հոդվածների թիվ՝399 910
Էջերի թիվ՝1 122 083
Խմբագրումների թիվ՝6 408 254
Գրանցված մասնակիցներ՝347 836
Ակտիվ մասնակիցներ՝602
Ադմինիստրատորներ՝13
Խորություն:18.6

Մալայերեն Վիքիպեդիա (մալայերեն՝ Wikipedia Bahasa Melayu, ջավի։ ويکيڤيديا بهاس ملايو) Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի մալայերեն լեզվով տարբերակն է։.

Ներկա պահին՝ 10 հունվարի 2025 մալայերեն Վիքիպեդիան պարունակում է 399 910 հոդված։ Գրանցված մասնակիցների քանակն է 347 836, որոնցից 602 կատարել են որևէ գործողություն վերջի 30 օրվա ընթացքում, իսկ 13 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Խմբագրումների ընդհանուր քանակը կազմում է 6 408 254.

Պատմություն

Բաժնի բացման հայտը ներկայացրել էր Իմրան Ուիլյամ Սմիթը (Imran William Smith), և 2002 թվականի հոկտեմբերի 26 բաժինը ստեղծվեց Վիքիպեդիայի ադմինիստրատոր Բրայոն Վիբբերի կողմից[1][2].

2003 թվականի փետրվարի 20 գրանցվեց բաժնի առաջին մասնակիցը՝ Sharuzzaman, որը նույն օրը կատարեց չորս խմբագում գլխավոր էջի վրա[3].

Չնայած մալայերեն և ինդոնեզերեն լեզուների նպանությանը,,Վիքիպեդիայի մալայերեն և ինդոնեզերեն բաժինները ստեղծվել էին մասնակիցների երկու տարբեր խմբերի կողմից։ Ինդոնեզերեն Վիքիպեդիան հայտվեց վեց ամիս անց մալայերեն բաժնից հետո։ 2009 թվականին ինդոնեզերեն Վիքիպեդիա ուներ երեք անգամ ավելի շատ ակտիվ գործող մասնակից և հոդված, քան մալայերենը։ Նույն թվականին Էնդրյու Լիհը գրեց. «քանի որ այս խմբերը հաշվի են առնում ազգային սահմանները, մոտակա ժամանակներում այն հավանականությունը, որ նրանք կմիանան, չնչին է։»[4].

2011 թվականի հունվարին գրվեց 100 000-րդ հոդվածը, 2012 թվականի դեկտեմբերին հոդվածների թիվը հասավ 150 000, իսկ 2013 թվականի մարտին՝ 200 000:

Պատկերասրահ

Մալայերեն Վիքիպեդիայի հոդվածների քանակի աճը

Ծանոթագրություններ

  1. «Open content encyclopedia … Wikipedia … in Malay». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  2. Contributions of Brion VIBBER
  3. {ll|ms|Khas:Sumbangan/Sharuzzaman}
  4. Lih, Andrew. «Վիքիպեդիա հեղափոխություն. ինչպես մի խումբ մահկանացու ստեղծեցին աշխարհի ամենամեծ հանրագիտարանը (How a Bunch of Nobodies Created the World's Greatest Encyclopedia)». Hyperion Books, New York City. 2009. First Edition. 978-1-4013-0371-6 (alkaline paper), стр. 136