Մայքլ Արթին

Մայքլ Արթին
Ծնվել էհունիսի 28, 1934(1934-06-28)[1] (89 տարեկան)
Համբուրգ, Նացիստական Գերմանիա[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտՀանրահաշվական երկրաչափություն[2], հանրահաշիվ[2] և մաթեմատիկա[2]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերություն[3] և Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն[4][5]
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Փրինսթոնի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][2]
Գիտական ղեկավարՕսկար Զարիսկի[7]
Եղել է գիտական ղեկավարՅուրի Չինկել, Վալերի Ա. Լունց[8], Էրիկ Ֆրիդլանդեր[8], Նիլս Օվեսեն Նյուգարդ[8], Ջոզեֆ Մազուր[8], Անջելո Վիստոլի[8], Աուգուստո Նոբիլե[8], Բրայան Հարբուռն[8], Դոնալդ Իվար Կնուտսոն[8], Ռիք (Հենրի Փոլ) Միրանդա[8], Շայ Մ. Ջ. Հարան[8], Պաբլո Լեխառագա[8], Դենիել Սայ-Պին Չան[8], Քոլին Ջեյմս Ինգոլս[8], Դևիդ Մայքլ Պատրիկ[8], Նիկոլաուս Վոնեսեն[8], Ջին-Գեն Յան[8], Ռոնալդ Սքոթ Իրվինգ[8], Փիթեր Աբրահամ Գրինբերգ[8], Ջերալդ Լ. Նոյման[8], Կոշալ Աջիթաբհ[8], Գեյն Բըռնս Վինթերս[8], Փոլ Մերիոն Հրիլյակ[8], Ջայանտ Մոհանլալ Շահ[8], Բարբարա Ռոուզ Փեսկին[8], Միլյա-Ռիտա Պոե[8], Քերոլայն Գալթ Գրանտ[8], Ջիան Ջեյմս Ժան[8], Գիսլի Մասսոն[8], Ֆրիդման Առնոլդ[8] և Amnon Yekutieli?
Պարգևներ
Երեխա(ներ)Վենդի Արթին
ՀայրԷմիլ Արթին[1]
ՄայրՆատաշա Արթին Բրանսուիք[1]
 Michael Artin Վիքիպահեստում

Մայքլ Արթին (անգլ.՝ Michael Artin, հունիսի 28, 1934(1934-06-28)[1], Համբուրգ, Նացիստական Գերմանիա[1]), ամերիկահայ մաթեմատիկոս և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի անվանի պրոֆեսոր, որը հայտնի է հանրահաշվական երկրաչափության մեջ իր ներդրմամբ[10]։

Կենսագրություն

Արթինը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Նրա մայրը՝ Նատալյա Նաումովնա Յասնայան (հետագայում անունը փոխել է՝ դարձնելով Նատաշա և առավել հայտնի է դարձել այդ անունով՝ 1909-2003), ծնվել է փաստաբանի, հետագայում՝ հայտնի տնտեսագետ Նաում Յասնու (անգլ.՝ Naum Jasny, 1883-1967) ընտանիքում, Սանկտ Պետերբուրգում և 1921 թվականին, բոլշևիկների իշխանության գալուց հետո, արտագաղթել է Գերմանիա[11][12]։

Համբուրգում Նատաշան հաճախել է գիմնազիա, այնուհետև դասընթացներ Համբուրգի համալսարանում, որոնք անցկացրել է հանրահաշվի 20-րդ դարի մեծագույն մասնագետներից մեկը՝ հայազգի Էմիլ Արթինը։ Արթինն ու Յասնայան ամուսնացել են 1929 թվականին, Մայքլ Արթինը նրանց երկրորդ որդին է։ 1937 թվականին Էմիլ Արթինը հեռացվել է համալսարանից (Նատաշան կիսով չափ հրեա էր), և նրանց ընտանիքն արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ[13]։

1955 թվականին Մայքլ Արթինը Փրինսթոնի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան։ Դրանից հետո նա տեղափոխվել է Հարվարդ և 1960 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում Օսկար Զարիսկու ղեկավարությամբ (թեզի թեման՝ On Enriques' Surfaces)[14]։ Նա չի հրապարակել թեզը, քանի որ կարծում էր, որ այն բավականաչափ լավը չէ տպագրության համար[11]։ Մինչև 1963 թվականը Արթինն աշխատել է Հարվարդի համալսարանում, այնուհետև որոշ ժամանակ անցկացրել է Ֆրանսիայում, Բարձրագույն գիտական ուսումնասիրությունների ինստիտուտում (IHES)՝ մանակցելով Միշել Դեմազյուրի Séminaire de Géométrie Algébrique du Bois Marie (SGA) գրքի 4-րդ հատորի ստեղծմանը։ 1966 թվականին ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնը։ Սխեմաների կատեգորիայում ներկայացվող ֆունկտորները նկարագրելու խնդրի վերաբերյալ նրա աշխատանքը հանգեցրել է Արթինի մոտարկելի թեորեմի ապացուցմանը։ Նա նաև տվել է հանրահաշվական տարածության սահմանումը, որն ընդհանրացնում է սխեմայի սահմանումը և թույլ է տալիս հանրահաշվական երկրաչափության մեթոդները տարածել մոդուլների շատ տարածությունների վրա։ 1974 թվականին նա տվել է հանրահաշվական ստեկի նոր սահմանում։ 1980-ական թվականներից նրա հետազոտական հետաքրքրությունները տեղափոխվել են ոչ կոմուտատիվ երկրաչափության ոլորտ[13]։

Պարգևներ և մրցանակներ

  • 1999՝ Չեռնի հրավիրյալ պրոֆեսոր
  • 2002՝ Լերոյ Պ. Սթիլի մրցանակ ողջ կարիերայի ընթացքում ակնառու նվաճումների համար
  • 2005՝ Հարվարդի համալսարանի բարձրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ
  • 2013՝ Վոլֆի մրցանակ
  • 2013՝ ԱՄՆ-ի ազգային գիտական մեդալ

Վաստակ

Մայքլ Արթինը ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի, Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (1969)[15], Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության[10] անդամ է, Մոսկվայի մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ[10]։ Նա նաև Ամերիկյան մաթեմատիկական ընկերության իսկական անդամ է[16], 1991-1992 թվականներին եղել է նրա նախագահը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Michael ArtinMacTutor History of Mathematics archive.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Czech National Authority Database
  3. https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows
  4. 4,0 4,1 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
  5. 5,0 5,1 http://www.ams.org/news?news_id=1680
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 Mathematics Genealogy Project — 1997.
  9. https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows?page=1
  10. 10,0 10,1 10,2 «Faculty profile» (անգլերեն)։ MIT mathematics department։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է 2013-08-03 
  11. 11,0 11,1 «Artin Michael»։ MacTutor History of Mathematics archive (անգլերեն)։ University of St Andrews։ Վերցված է 2013-08-03 
  12. Karin Tate։ «Natascha Artin-Brunswick, née Jasny — Biography» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2013-08-03 
  13. 13,0 13,1 «2002 Steele Prizes» (անգլերեն)։ American Mathematical Society։ Վերցված է 2013-08-03 
  14. «Michael Artin» (անգլերեն)։ Mathematics Genealogy Project։ Վերցված է 2013-08-03 
  15. «BookofMembers» (անգլերեն)։ American Academy of Arts & Sciences։ Վերցված է 2013-08-03 
  16. «List of Fellows of the American Mathematical Society» (անգլերեն)։ Վերցված է 2013-08-03