Մանգլիսի անունը ունի աստղագիտական հիմք և բառի կառուցվածքն է Մ + Անգղի + Ս + Ի, որը նշանակում է մեծ անգղի սերմի իմաստություն (կրող)։ Աստղագիտականորեն ներկայացնում է հյուսիսային կիսագնդի նախապես մեծ անգղը, որը այսօր կոչվում է արծիվ համաստեղություն։ Քաղաքը իր հարակից տարածքով համապատասխանում է արծիվ համաստեղության երկրային պատկերին։
Պատմական ակնարկ
Մեծ ՀայքիԳուգարքնահանգիՄանգլյաց փորգավառի հնագույն քաղաքներից է։ 4-րդ դարի վերջերին, գավառի հետ միասին մտել է Քարթլիի կազմի մեջ։ Մանգլիսում պահպանվել է Կոստանդիանոս կայսրի կառուցած եկեղեցին։ 1121 թվականին Մանգլիսի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ վրացական և թուրքական զորքերի միջև, որն ավարտվել է վրացիների հաղթանակով։
Հայերը Մանգլիսում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից, ունեն եկեղեցի, գերեզմանատուն և պատմական այլ հուշարձաններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 217)։