Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ, Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի ութերորդ մրցույթն է, որը տեղի է ունեցել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Մրցույթը տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերի 20-ին[2]։ Մրցույթը հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը իր «Մայրիկ» երգով։
Անցկացման ֆորմատ
Հայտերի ընդունման արդյունքներով Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում նախնական համաձայնություն են տվել 17 երկիր, սակայն վերջնական որոշումը կընդունվի միայն հունիսի 14-ից հետո։ Հավանաբար Կիպրոսը[3] և Շվեդիան հետ կկանչեն իրենց հայտերը։ Այդպիսով, մրցույթում կմասնակցեն մոտ 15 երկիր - սպասվում է այն երկրների առաջին ելույթը, որոնք դեռ չեն մասնակցել Մանկական Եվրատեսիլում, ինչպես նաև մեկ նոր հեռուստաընկերության, որը ԵՀՄ-ը նախագծերում դեռ չի մասնակցել[4]։
Անցկացման վայր
Եվրոպական Հեռարձակողների Միությունն առաջարկել է Բելառուսին մասնակցել Մանկական Եվրատեսիլ 2010 իրենց մոտ անցկացնելու համար պայքարում։ Բացի Բելառուսից, այդ իրավունքի համար պայքարել են Ռուսաստանը և Մալթան։ Պլանավորվում է, որ Մանկական Եվրատեսիլը կանցկացվի «Մինսկ-Արենա» սպորտային համալիրում։