«Մանկական Եվրատեսիլ 2003 երգի մրցույթը» եղել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ առաջին մրցույթը և տեղի է ունեցել 2003 թվականի նոյեմբերի15-ին Forum Copenhagen-ում (Կոպենհագեն, Դանիա)։ 2003-ին Դանիական Danmarks Radio (DR) հեռուստաընկերությունը առաջին անգամ էր հյուրընկալում մրցույթը իրենց երկրում։
Մրցույթին մասնակցել է 16 երկիր։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է 11-ամյա Դինո Ջելուսիքը իր "Ti si moja prva ljubav" երգով, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։