Մարիանյան կղզիներ
Մարիանյան Կղզիներ (չոմորրո՝ Manislan Mariånas, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-րդի կնոջ անունով), կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսում, Միկրոնեզիայում։
Բաղկացած են 15 մեծ և մի քանի փոքր կղզիներից ու խութերից։ Առաջացնում են հյուսիսային և հարավային շղթաներ։ Տարածությունը ավելի քան 1, 1 հազար կմ, բնակչությունը 100 հազար (1974)։ Գուամ կղզին ԱՄՆ-ի տիրույթն է, մնացած կղզիները (600 կմ2 տարածությամբ, մոտ 13, 4 հազար բն., 1972) ՄԱԿ-ի խնամարկյալ տերիտորիաներ են և կառավարվում են ԱՄՆ-ի կողմից։
Ունեն հրաբխային և կորալային ծագում, կան գործող հրաբուխներ, ֆոսֆորիտների, ծծմբի, մանգանի, երկաթի հանքավայրեր։ Բարձրությունը մինչև 965 մ է, կլիման և բուսականությունը՝ արևադարձային։ Մշակում են շաքարեղեգ, կոկոսյան արմավենի, բանան, բամբակենի, ցիտրուսներ։ Զբաղվում են անասնապահությամբ, ձկնորսությամբ։ ԱՄՆ-ի ռազմական բազաներն են։ Մարիանյան կղզիներ հայտնագործել է Ֆեռնան Մագելանը, 1521 թվականին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանյան կղզիներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 320)։ |