166-180 թթ. պատերազմում պարտության է մատնել գերմանական ցեղերին և սարմատներին։ 172 թ. ճնշել է Եգիպտոսում բռնկված «բուկոլոսների» (հովիվների) ապստամբությունը։
Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մարկոս Ավրելիոսը իր «Խորհրդածություններ» (հունարեն վերնագիրը՝ «Ինքն իրեն/Ինքն իր համար» (հուն․՝ Τὰ εἰς ἑαυτόν), հայերեն թարգմանվել է նաև «Գիրք ոսկեղենիկ» անվամբ) փիլիսոփայական աշխատության մեջ (բաղկացած է 12 «գրքերից» կամ գլուխներից) արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղաքական կարգի կատարելագործման հնարավորությանը։
Մարկոս Ավրելիոսի «Խորհրդածություններ» աշխատությունը թարգմանվել է հայերեն հին հունարենից Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի կողմից և հրատարակվել 2018 թ.[4]։