Մաքսիմ Ռեշետնիկով

Մաքսիմ Ռեշետնիկով
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ PSU Faculty of Philology? (2000), Gymnasium No. 17? և Պերմի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու (2003)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 11, 1979(1979-07-11)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն

Մաքսիմ Գենադիևիչ Ռեշետնիկով (ռուս.՝ Максим Геннадьевич Решетников, հուլիսի 11, 1979(1979-07-11)[1], Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար 2020 թվականի հունվարի 21-ից։

Պերմի երկրամասի նահանգապետը 2017 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 2020 թվականի հունվարի 21-ը։ Միասնական Ռուսաստան քաղաքական կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ։

Կենսագրություն

Ծնվել է 1979 թվականի հուլիսի 11-ին Պերմում։

Կրթություն

Ավարտել է № 17 դպրոց-վարժարանը, որտեղ արդեն ներկայանում էր որպես «ապագա վարչապետ»[2]։ Դպրոցից հետո ընդունվել է Պերմի պետական համալսարան՝ Տնտեսագիտական կիբեռնետիկայի ամբիոն[3]։ 2000 թվականին ավարտել է hամալսարանը «տնտեսագետ-մաթեմատիկոս» մասնագիտությամբ, իսկ երկու տարի անց՝ 2002 թվականին՝ լեզվաբան-թարգմանիչ մասնագիտությամբ։ 2003 թվականին Լ. Ս. Պորտնիի ղեկավարությամբ պաշտպանել է ատենախոսություն «Տարածաշրջանի տնտեսության կառավարումը ֆինանսական հոսքերի հիման վրա. սկզբունքներ և մոդելներ (Պերմի մարզի օրինակով)»[4][5][6][7]։

Աշխատանքային գործունեություն

1998-2002 թվականներին աշխատել է «Կանխատեսումներ» ՓԲԸ-ում որպես գլխավոր մասնագետ, նախագծերի ղեկավար[8]։

2000-2005 թվականներին՝ Բյուջետային եկամուտների և ծախսերի պլանավորման բաժնի պետ, տարածաշրջանային ֆինանսների և ներդրումների բաժնի պետ, Պերմի մարզի վարչակազմի էկոնոմիկայի գլխավոր վարչության պետի տեղակալ[9]։

2005-2007 թվականներին՝ Պերմի մարզի պլանավորման դեպարտամենտի նախագահի առաջին տեղակալ, Պերմի երկրամասի նահանգապետի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ[8][9]։

2007-2009 թվականներին՝ Միջբյուջետային հարաբերությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ՌԴ սուբյեկտների պետական իշխանության մարմինների գործունեության մոնիթորինգի և գնահատման դեպարտամենտի տնօրեն[8][9]։

2009 թվականի ապրիլի 14-հոկտեմբերի 12՝ Պերմի երկրամասի նահանգապետի աշխատակազմի ղեկավար[8][9]։ Նույն թվականին ընդգրկվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կադրային ռեզերվի առաջին հարյուրյակում[8][10]։

2009-2010 թվականներին՝ ՌԴ կառավարության աշխատակազմի պետական կառավարման, տարածաշրջանային զարգացման և տեղական ինքնակառավարման դեպարտամենտի տնօրեն[8], որը ղեկավարում էր Սերգեյ Սոբյանինը։

2010-2011 թվականներին Սոբյանինի՝ Մոսկվայի քաղաքապետ նշանակվելուց հետո անցնում է աշխատանքի մայրաքաղաքի կառավարության կազմում։ Մոսկվայի քաղաքապետի աշխատակազմի և կառավարության ղեկավարի առաջին տեղակալ[9]։

2012-2017 թվականներին՝ Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի տնտեսական քաղաքականության և զարգացման դեպարտամենտի ղեկավար[9]։

Պերմի երկրամասի նահանգապետ

2017 թվականի փետրվարի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ժամանակավորապես (մինչև ընտրությունները) նշանակվել է Պերմի երկրամասի նահանգապետի պաշտոնակատար[11]։

2017 թվականի հունիսի 14-ին դարձել է Միասնական Ռուսաստան կուսակցության նահանգապետի ընտրությունների պաշտոնական թեկնածուն։ Սեպտեմբերի 10-ին հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 82,06 %-ը[12]։ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին ստանձնել է Պերմի երկրամասի նահանգապետի պաշտոնը[13]։

2017 թվականի դեկտեմբերին անդամակցել է Միասնական Ռուսաստան կուսակցությանը[14]։ 2018 թվականի դեկտեմբերի 8-ին Միասնական Ռուսաստան քաղաքական կուսակցության 18-րդ համագումարի պատվիրակների ընդունած որոշման հիման վրա մտցվել է կուսակցության բարձրագույն խորհրդի կազմում[15]։

2018 թվականի հուլիսի 18-ից մինչնչև 2019 թվականի հունվարի 28-ը՝ Ռուսաստանի Դաշնության Պետական խորհրդի նախագահության անդամ[16][17]։

Միշուստինի Կառավարությունում

2020 թվականի հունվարի 21-ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում, նույն հրամանագրով ընդունվել է նրա հրաժարականը Պերմի երկրամասի նահանգապետի պաշտոնից՝ իր ցանկությամբ[18]։

2020 թվականի ապրիլի 12-ին նշանակվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման դաշնային կորպորացիա բաժնետիրական ընկերության (ՓՄՁ կորպորացիա) տնօրենների խորհրդի նախագահ)[19]։

2020 թվականի մայիսի 12-ից՝ Ճապոնիայի հետ առևտրատնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ[20]։

Մրցանակներ

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ (2016)[21]
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր[9]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն։

Ընտանիք

Կինը՝ Աննան[22], Պերմի պետական համալսարանի շրջանավարտ է։ Ունի երեք երեխա՝ երկու դուստր և որդի։

Համատեղում է սոցիալական ցանցերի հետաքրքրությունը աշխատանքային գործունեության հետ։ Պարբերաբար ուղիղ եթերներ է անցկացնում Պերմի երկրամասի բնակչությունից ստացվող հարցերի պատասխաններով Instagram-ում։ Քաղաքացիների հետ հաղորդակցության նման պրակտիկան հետաքրքրություն է առաջացրել ՌԴ կառավարության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի մոտ[23]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://eur-lex.europa.eu/legal-content/FR/TXT/PDF/?uri=OJ:L:2022:042I:FULL&from=FR
  2. «Как учился и где нашел свою любовь: что рассказали знакомые о новом губернаторе Пермского края. Издание Progorod59.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  3. «На звёздах систему не построишь. Максим Решетников считает, что нужны профессионалы-ремесленники. Газета «Вечерняя Москва». 10 ноября 2014». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  4. Научный руководитель нового губернатора Прикамья: «Я знаю его как патологического трудоголика»
  5. Многодетный отец, трудоголик, миллионер: что мы знаем о новом главе Прикамья
  6. «Биография губернатора Пермского края Максима Решетникова». tass.ru.
  7. Максим Геннадьевич Решетников Управление экономикой региона на основе финансовых потоков: принципы и модели :На примере Пермской области(ռուս.). — 2003.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Максим Решетников» (ռուսերեն). www.business-class.su. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Решетников Максим Геннадьевич | Министерство экономического развития Российской Федерации» (ռուսերեն). www.economy.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  10. Чем известен Максим Решетников // Коммерсантъ.
  11. Дмитрий Медведев расспросил губернатора Пермского края о прямых эфирах в Instagram
  12. «Избирательная комиссия утвердила итоги голосования по выборам губернатора Пермского края». permkrai.izbirkom.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  13. «Инаугурация Максима Решетникова». www.permnews.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  14. «Губернатор Пермского края Максим Решетников вступил в Партию». permkrai.er.ru. 2017 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  15. «Ротация в составе Высшего Совета «Единой России» составила 16%». er.ru. 2018 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. Распоряжение Президента Российской Федерации от 18.07.2018 г. № 192-рп «О президиуме Государственного совета Российской Федерации»
  17. Распоряжение Президента Российской Федерации от 28.01.2019 г. № 23-рп «О президиуме Государственного совета Российской Федерации»
  18. «Подписаны указы о назначении министров Правительства Российской Федерации» (ռուսերեն). Президент России. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  19. «О назначении председателя совета директоров акционерного общества» (ռուսերեն). government.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  20. Указ Президента Российской Федерации от 12.05.2020 № 320 «О специальном представителе Президента Российской Федерации по вопросам торгово-экономического сотрудничества с Японией»
  21. «Указ Президента Российской Федерации от 20.09.2016 г. № 481» (ռուսերեն). Президент России. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  22. правды», Елена ТРЕТЬЯКОВА | Сайт «Комсомольской (2017 թ․ մարտի 9). «И. о. губернатора Пермского края Максим Решетников вышел в свет с супругой». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  23. http://echoperm.ru/news/261/155329/

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ռեշետնիկով» հոդվածին։