Մեգան Մարտին
Մեգան Մարտին | |
---|---|
![]() Մեգանը 2009 թվականին | |
Ի ծնե անուն՝ | Meaghan Jette Martin |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 17, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, երգչուհի, կիթառահար, դաշնակահարուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և պարուհի |
Կարիերա՝ | 1997-այժմ |
Ուղղություն՝ | փոփ երաժշտություն |
IMDb։ | ID 2449480 |
Մեգան Ջեթ Մարտին (անգլ.՝ Meaghan Jette Martin, փետրվարի 17, 1992, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, կիթառահար, դաշնակահար, պարուհի և ֆոտոմոդել։
Կարիերա
Իր կարիերան Մեգանը սկսել է 1997 թվականին որպես մոդել, երբ ընդամենը 5 տարեկան էր։
Նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում։ Հայտնի է Թես Թայլերի դերով «Քեմփ Ռոք» (2008) և «Քեմփ ռոք 2․ Վերջին համերգ» (2009) ֆիլմերում, Բիանկի Սթրեթֆորդի դերով «10 պատճառ, թե ինչու եմ քեզ ատում» (2009-2010) հեռուստասերիալում և Ջո Միտչելի դերով «Վատ աղջիկները 2» (2011) ֆիլմում։
Բացի իր մոդելային և դերասանական կարիերայից Մեգանը նաև երաժիշտ է։ 2009 թվականից աշխատում է Jonas Records լեյբլի հետ։
Անձնական կյանքը
2016 թվականի սեպտեմբերի 24-ին Մեգանն ամուսնացել է Օլի Հինգինսոնի հետ[1]։
Ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դերը |
---|---|---|---|
2007 | Զաքի և Քոդիի կյանքը | The Suite Life of Zack & Cody | Սթեյսի |
2008 | Քեմփ Ռոք | Camp Rock | Թես Թայլեր |
2008 | Դոկտոր Հաուս | House | Սառա |
2009 | Kingdom Hearts 358/2 Days | Kingdom Hearts 358/2 Days | Նամինե |
2009-2010 | Քեզ ատելու 10 պատճառ | 10 Things I Hate About You | Բիանկա Սթրեթֆորդ |
2010 | Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգը | Camp Rock 2: The Final Jam | Թես Թայլեր |
2011 | Դաժան աղջիկները 2 | Mean Girls 2 | Ջոանա Ջո Միտչել |
2011-2015 | Անզգույշը | Awkward | Ջուլի №2 |
2014 | Մելիսան և Ջոուլին | Melissa & Joey | Ջորդան |
2015 | Անվտանգ լուսավորում | Safelight | Շերոն |
2015 | Ջեսի | Jessie | Դելֆինա |
2015 | Until Dawn | Until Dawn | Ջեսիկա |
Ծանոթագրություններ
- ↑ Pham, Grace. «Cannizaro House Wedding Photographer - Hotel du Vin Wimbledon». Grace Pham Photography. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Մարտին» հոդվածին։ |
|