Մեծ քաղաքի լույսերը
Մեծ քաղաքի լույսերը անգլ.՝ City Lights | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա և տրագիկոմեդիա |
Թվական | հունվարի 30, 1931[1], մարտի 7, 1931[1], ապրիլի 3, 1931[1] և 1931 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չարլի Չապլին |
Պրոդյուսեր | Չարլի Չապլին |
Սցենարի հեղինակ | Չարլի Չապլին |
Դերակատարներ | Florence Lee?, Հարրի Մայերս, Չարլի Չապլին, Հենրի Բերգման, Վիրջինիա Չերիլլ, Ալ Էռնեստ Գարսիա, Ալբերտ Օսթին, Granville Redmond?, Հենք Ման, Ջին Հարլոու, Ռոբերտ Փերիշ, Էդդի Բեյքեր և Florence Lee? |
Օպերատոր | Ռոլանդ Թոթերո և Gordon Pollock? |
Երաժշտություն | Չարլի Չապլին |
Մոնտաժ | Չարլի Չապլին |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 87 րոպե |
Բյուջե | 1 500 000 $ |
Շահույթ | 5 000 000 $ |
City Lights Վիքիպահեստում |
«Մեծ քաղաքի լույսերը» (անգլ.՝ City Lights: A Comedy Romance in Pantomime), համր լիամետրաժ ֆիլմ, նկարահանված 1931 թվականին։ Առաջին անգամ ցուցադրվել է՝ 1931 թվականի հունվարի 30–ին, ԱՄՆ–ում։ Չառլի Չապլինի ամենահայտնի ֆիլմերից մեկն է։
Ստեղծման պատմություն
Չառլի Չապլինը գրում էր ֆիլմի ստեղծման պատմության մասին.
Ֆիլմի նկարահանումներնը սկսվեցին 1927 թվականի դեկտեմբերի 31-ին և տևեցին մոտավորապես երեք տարի։ Ֆիլմը նկարահանվում էր Մեծ Ճգնաժամի տարիներին։ Չապլինը ներդնում էր սեփական երաժշտությունն ու ձայնային հնարքները։ Ֆիլմն ավարտված էր 1931 թվականի հունվարի 31-ին։ Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ 1931 թվականի հունվարի 30-ին Լոս-Անջելեսում։
Սյուժե
Թափառաշրջիկը դեգերում է մեծ ու վտանգավոր քաղաքով, փնտրելով նոր արկածներ ու զգացողություններ։ Նա հանդիպում է մի ծաղիկներ վաճառող աղջկա, որը ինչպես հետագայում պարզվում է՝ կույր է։ Վերջինս պատահականորեն, թափառաշրջիկին մեծահարուստի տեղ է դնում, իսկ նա էլ՝ սիրահարվում աղջկան։
Գիշերը՝ թափառաշրջիկը փրկում է մի միլիոնատիրոջ կյանքը, որը հարբած վիճակում ցանկանում է խորտակվել։ Էքսցենտրիկ մեծահարուստը իր շնորհակալությունը հայտնելու համար, ընկերանում է թափառաշրջիկի հետ, և իր շքեղ տուն տանում։ Այնտեղ նրանք ընթրում, տաքանում են, իսկ հետո էլ ակումբ գնում՝ զվարճանալու։ Առավոտյան պարզվում է, որ մեծահարուստը միայն հարբած վիճակում է հիշում թափառաշրջիկին։ Սթափ վիճակում նա մոռանում է իր կյանքը փրկողին։ Այդպիսով՝ միլիոնատերը դուրս է նետում թափառաշրջիկին իր տանից, որին հարբած ժամանակ ապաստան ու խոշոր նվերներ էր տալիս։
Փողոցում թափառաշրջիկը դարձյալ ծաղիկներ վաճառող՝ կույր աղջկան է հանդիպում։ Նա ընկերանում է աղջկա հետ, իրենից ծաղիկներ գնելով, և վերջինիս տուն ուղեկցում։ Պարզվում է, որ աղջիկն ապրում է իր տատիկի հետ՝ բնակարան վարձելով։
Թափառաշրջիկն ամեն օր այցելում է աղջկան և կերակուր բերում։ Նա հավաքարար է աշխատում, որպեսզի ամեն կերպ օգնի խեղճ աղջկան։ Շուտով նա իմանում է, որ Վիեննայի բժիշկներին հաջողվում է վիրահատության շնորհիվ, վերականգնել մարդու տեսողությունը։ Դրա հետ մեկ տեղ, աղջիկն ու իր տատիկը չեն կարողանում վճարել տան վարձը և սպառնալից նամակ են ստանում բնակարանի տիրոջից։ Աղջիկը հիվանդանում է և ի վիճակի չի լինում գումար վաստակել։ Նրան իր տատիկն է փոխարինում, փողոցներում ծաղիկներ վաճառելով։
Այդ մարդկանց համար գումար վաստակելու նպատակով, թափառաշրջիկը նույնիսկ բռնցքամարտի է մասնակցում, բայց ապարդյուն։ Հետո նա հանդիպում է այն նույն միլիոնատիրոջը, որը հարբած վիճակում ճանաչում է հին ընկերոջն, ու իր տուն տանում։ Այնտեղ մեծահարուստը մեծ գումար է տալիս աղջկա համար՝ թափառաշրջիկին։ Վերջինս շատ է ուրախանում ու երջանկանում։ Այդ պահին տուն են ներխուժում երկու կողոպտիչներ, որոնք մեկ հարվածի շնորհիվ ուշաթափեցնում են միլիոնատիրոջն ու կռվի մեջ մտնում թափառաշրջիի հետ։ Վերջինս արագ ոստիկանություն է ահազանգում։ Կողոպտիչները փախչում են ոստիկանների գալուց առաջ։ Թափառաշրջիկի մոտ խոշոր գումարը գտնելուց հետո, բոլոր կասկածներն իր վրա են ընկնում։ Մեծահարուստը ուշքի է գալիս, սակայն ինչպես միշտ չի հիշում իր ընկերոջը։ Մի կերպ փախչելով ոստիկաններից, թափառաշրջիկը հասցնում է վերջին անգամ այցելել կույր աղջկան, և իրեն տալ մեծ գումարը, որը նախատեսված է վիրահատության ու վարձի համար։ Հետո թափառաշրջիկը ինքնակամ հանձնվում է ոստիկանությանը։
Բանտից ազատվելուց հետո, թափառաշրջիկը հուսահատված դեգերում է քաղաքով։ Կույր աղջիկն արդեն վերականգնել է տեսողությունն ու ծաղկե խանութ բացել։ Նա երբեք աչքերով չի տեսել իր բարերարին, և իրեն հարուստ ու գեղեցիկ է պատկերացնում։ Թափառաշրջիկը տեսնում է ապաքինված աղջկան ու երկար նայելով գեղեցկուհուն, փախցում է՝ ամաչելով ինքն իր կեցվածքից։ Սակայն աղջիկը վազում է իր ետևից ու կպչելով թափառաշրջիկի ձեռքին, ճանաչում է հին ու բարի ընկերոջը։ Նրանք երկուսն էլ երջանիկ են։
Դերերում
Դերակատար | Դեր |
---|---|
Չառլի Չապլին | թափառաշրջիկ |
Վիրջինիա Չերիլլ | կույր աղջիկ |
Ֆլորենս Լի | աղջկա տատիկ |
Հերի Մայերս | միլիոնատեր |
Ալլան Գարսիա | միլիոնատիրոջ ծառա |
Հենկ Մանն | բռնցքամարտիկ |
Վարկանիշային ցանկեր
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում ֆիլմը հետևալ տեղերում է
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցուցակում 1-ինն է որպես ռոմանտիկ կատակերգություն։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմեր - 10
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 33
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմեր - 38
- Ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։
Հետաքրքիր փաստեր
- «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը համր է նկարահանված, սակայն այն ժամանակ, համր կինոյի դարաշրջանն արդեն ավարտվել էր (դեռ 1920 թվականից)։ Ինքնուրույն ֆիլմը համր է, բայց ուղեկցվում է սեփական երաժշտությամբ և տարբեր ձայնային հնարքներով։
- Տեսարանը, որտեղ թափառաշրջիկը հանդիպում է ծաղիկներ վաճառող աղջկան, նկարահանվել է հինգ օր։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
- «Մեծ քաղաքի լույսերը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «City Lights»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ քաղաքի լույսերը» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |