Վիրջինյան ծնվել է Իլինոյս նահանգի Քարթհեյջ քաղաքի մոտ գտնվող ագարակում՝ ՝ Ջեյմս Է․ Չերչիլի և Բլանշ Ուիլկոկսի ընտանիքում։ Մեծանալով՝ տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ բռնցքամարտի մրցամարտ դիտելիս ծանոթացել է Չարլի Չապլինի հետ (Վիրջինյայի պատմելով՝ նրանց աթոռները միանգամայն պատահականորեն միմյանց մոտ են գտնվել[3], իսկ Չապլինի պատմելով՝ Վիրջինյան մինչ այդ մոտեցած է եղել իրեն լողափին և խնդրել, որ վերցնի դերափորձարկման[4])։