Մեր մանկության տանգոն

Մեր մանկության տանգոն
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ժանրդրամա
Թվական1984
Լեզուհայերեն
ՌեժիսորԱլբերտ Մկրտչյան
Սցենարի հեղինակԱլբերտ Մկրտչյան
ԴերակատարներԳալյա Նովենց, Մհեր Մկրտչյան, Էլինա Աղամյան, Ազատ Գասպարյան, Արտյուշա Գյոդակյան և Նոնա Պետրոսյան
ՕպերատորՌուդոլֆ Վաթինյան
ԵրաժշտությունՏիգրան Մանսուրյան
Նկարահանման վայրԱբովյանների տուն
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն92 րոպե
Բյուջե421000 սովետական ռուբլի

Մեր մանկության տանգոն, 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Ալբերտ Մկրտչյանի ֆիլմը։

Սյուժե

Անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ

Նկարահանող անձնակազմ

Դերասանական անձնակազմ

Հետաքրքիր փաստեր

Սիրանույշի տան պատշգամբը, նկարված 2012 թվականին
  • Ֆիլմը ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին։
  • Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին։
  • Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը խոստովանում է, որ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների համար։
  • Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ Գյումրիի տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է։
  • Ֆիլմը դիտել են նաև ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Մեքսիկայում, Եվրոպայում և ԽՍՀՄ-ի երկրներում։

Տեխնիկական և այլ տվյալներ

  • Երկիրը Հայկական ԽՍՀ
  • Լեզուն հայերեն
  • Ֆիլմը գունավոր
  • Տևողություն - 89 րոպե, ժապավենի երկարությունը՝ 2472 մետր
  • Ձայնը - մոնո
  • Պրեմիերան կայացել է - 09.02.1985
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեր մանկության տանգոն» հոդվածին։