Միտրալ փականի պրոլապս
Միտրալ փականի պրոլապս | |
---|---|
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 394.0 և 424.0 |
Mitral valve prolapse Վիքիպահեստում |
Միտրալ փականի պրոլապս (երկփեղկ փականի արտանկում կամ ձախ փականի պրոլապս), պաթոլոգիական վիճակ, որն արտահայտվում է ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև գտնվող փականի ֆունկցիայի խանգարմամբ։ Միտրալ պրոլապսն այն երևույթն է, երբ ձախ փորոքի կծկման ժամանակ (սիստոլա) նրա փեղկերից մեկը կամ երկուսն էլ ճկվում են դեպի ձախ նախասրտի խոռոչ[1]։ Նորմալ վիճակում միտրալ փեղկերը փակվում են լիարժեք և նախասրտի կծկման ժամանակ արյան հետհոսք տեղի չի ունենում դեպի ձախ փորոք։ Միտրալ պրոլապսի ժամանակ հնարավոր է արյան հետհոսք, որը կոչվում է ռեգուրգիտացիա։ Ոչ մեծ հետհոսքի ժամանակ կլինիկական ախտանշաններ չեն նկատվում և բուժման կարիք չկա։ Հազվադեպ դեպքերում հետհոսքը զգալի է և պահանջվում է վիրահատական միջամտությամբ թերության վերացում[2][3]։
Ախտանիշներ
Սովորաբար միտրալ պրոլապսն ընթանում է անախտանիշ, սակայն հիվանդների մոտ կարող են նկատվել․
- Ցավեր ստրի շրջանում,
- Հաճախասրտություն,
- Ուշաթափություն,
- Մարմնի ջերմաստիճանի աննշան բարձրացում,
- Վեգետատիվ կրիզ ,
- Գերօդահարություն (հիպերվենտիլացիա),
- Գլխապտույտ,
- Դյուրհոգնելիություն,
- Հևոց։
Միտրալ պրոլապսի ախտորոշումը կատարվում է էխոսրտագրությամբ։ Երբեմն միտրալ պրոլապսը հայտնաբերելու համար կարիք է լինում կատարել սթրես-էխոսրտագրություն[4]։
Աստիճան
Ըստ փեղկերի արտանկման աստիճանի դասակարգվում է միտրալ պրոլապսի 3 աստիճան․
- Առաջին աստիճանի դեպքում փականը դեպի ձախ նախասիրտ է ճկվում 3-ից 6մմ,
- Երկրորդ աստիճանի դեպքում փականը դեպի ձախ նախասիրտ է ճկվում 6-ից 9մմ,
- Երրորդ աստիճանի դեպքում փականը դեպի ձախ նախասիրտ է ճկվում 9մմ-ից ավել։
Սակայն միտրալ պրոլապսի վտանգը պայմանավորված է ոչ թե փականի արտանկման աստիճանով, այլ դրա հետևանքով արյան հետհոսքով։
Ծանոթագրություններ
- ↑ Hayek E, Gring CN, Griffin BP (2005). «Mitral valve prolapse». Lancet. 365 (9458): 507–18. doi:10.1016/S0140-6736(05)17869-6. PMID 15705461.
- ↑ Mitral valve prolapse
- ↑ «Ֆլորա Մուրադյան, Միտրալ փականի պրոլապս՝ անհանգստանալ, թե ոչ».
- ↑ «Problem: Mitral Valve Prolapse». www.heart.org.