Մկրտիչ Արմենը ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։
1921 թվականին եղել է Բանվորա-գյուղացիական տեսչության ցրիչ
1923-1925 թվականներին պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ
1925 թվականին տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար։ Հիմնադրել է Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Անդրկովկաս», տպագրվել է 1923 թվականին, «Բանվոր» թերթում
Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մկրտիչ Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։
1967 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1971 թվականին նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Հեղնար աղբյուրը։ Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Նա ինքն էլ ճանաչված թարգմանիչ է և հայերեն է թարգմանել ռուս և այլազգի շատ գրողների, այդ թվում՝ Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Միխայիլ Շոլոխովի, Ֆրիտյոֆ Նանսենի, Յուրի Օլեշայի և ուրիշների հանրաճանաչ երկերը։
Անտոն Չեխով, Ընտիր երկիր (գրքի մեջ մտնող «Մտքերի խռովություն», «Չարամիտը», «Հոգեհանգիստ», «Ձորակում» պատմվածքները թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
Ն. Միխայլով, Մեր երկրի տարածություններն ու հարստությունները, Երևան, Հայպետհրատ, 1950, 64 էջ։
Դահուկային սպորտ, Երևան, Հայպետհրատ, 1950, 47 էջ։
Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (գրքի վրա որպես թարգմանչի սխալմամբ գրված է Ղևոնդ Կոմունու անունը, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 447 էջ։
Իոսիֆ Լիկստանով, Պստիկը (վիպակ, գրքի վրա որպես թարգմանիչ սխալմամբ գրված է Ղ. Մելքոնյան, այսինքն՝ Ղևոնդ Կոմունի, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 364 էջ։
Վ. Օխոտնիկով, Որոնումների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1950, 250 էջ։
Ա. Յակովլև, Երկրի կյանքը, Երևան, Հայպետհրատ, 1950, 324 էջ։
Սեմյոն Բաբաևսկի, Լույսը երկրի վրա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 594 էջ։
Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1952, 104 էջ։
Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1952, 152 էջ։
Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծությունների և ակնարկների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 291 էջ։
Անտոն Չեխով, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 1 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 596 էջ։
Լուսավոր ուղի (բելառուս մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 175 էջ։
Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 715 էջ։
Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1955, 599 էջ։
Միխայիլ Շոլոխով, Մարդու ճակատագիրը, Երևան, Հայպետհրատ, 1957, 66 էջ։
ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 769 էջ։
Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1961, 207 էջ։
Անտոն Չեխով, Երկեր 5 հատորով, հատոր 4 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1962, 435 էջ։
Յուրի Օլեշա, երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Հայպետհրատ, 1962, 202 էջ։
Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1963, 123 էջ։
Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, «Հայաստան», 1970, 83 էջ։
Վլադիմիր Մայակովսկի, Երկեր, 2 հատորով, գիրք 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1972, 216 էջ։
Անտոն Չեխով, Ընտիր բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1973, 592 էջ։
Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։
Մաքսիմ Գորկի, Պառավ Իզերգիլը, Երևան, «Սովետական գրող», 1983, 37 էջ։
Գրականություն Մ. Արմենի և նրա ստեղծագործությունների մասին
Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Մկրտիչ Արմեն» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 93)։