Մոդեռնիզմի շրջանի Բեռլինի թաղամասեր
Ժամանակակից Բեռլինի թաղամասեր | |
Berlin Modernism Housing Estates* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Գերմանիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 52°26′54″ հս․. լ. 13°27′00″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
Համար | 1239 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Մոդեռնիզմի շրջանի Բեռլինի թաղամասեր, (գերմ.՝ Siedlungen der Berliner Moderne), Բեռլինի տարբեր հատվածներում և նախկին արվարձաններում գտնվող վեց բնակավայրերի հավաքական անվանում, որոնք 2008 թվականի հուլիսից ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունների օբյեկտների ցանկում[1]։
Նախագծվել և կառուցվել են 1913-1934 թվականներին ժամանակակից շենքերի մոդեռն ոճով։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո կառուցված այս վեց շրջանների՝ Բենսդորֆի, Բրիցի, Շառլոտենբուրգ-Նորդի, Պրենցլաուեր Բերգի, Ռայնիկենդորֆի և Վեդինգի բնակելի կառույցները վկայում են բնակարանաշինության նորարական նվաճումների մասին[2]։ Իրենց պարզ և նոր ձևերով՝ բնակավայրերը կարևոր նշանակություն ունեցան 20-րդ դարի ճարտարապետության և քաղաքաշինության համար։
Բնակավայրերի նախագծման համար առաջին հերթին պատասխանատու էին Բրունո Տաուտը և Մարտին Վագները, բայց նախագծերին մասնակցում էին նաև ճարտարապետներ Հանս Շարունը, Վալտեր Գրոպիուսը և այլք։ Ժամանակակից Բեռլինի բնակավայրերից ամենահինը Ֆալկենբերգ այգի-քաղաքն է, որը նախագծվել է Տաուտի կողմից։
Բնակարանային համալիրների ցանկ
Ի տարբերություն 1913-1934 թվականների Կայսերական Գերմանիայի դարաշրջանի մռայլ տների Բեռլինում կառուցվել էին ժամանակակից դարաշրջանի վեց շրջաններ.
- Բենսդորֆ
- Բրից
- Շառլոտենբուրգ Նորդ
- Պրենցլաուեր Բերգ
- Ռայնիկենդորֆ
- Վեդինգ
Լուսավոր, ընդարձակ, լավ նախագծված բնակարաններն իրենց խոհանոցներով, լոգարաններով և պատշգամբներով դարձել են քաղաքային կյանքի մի երևույթ, որը հեղափոխություն է կատարել բնակարանաշինության ոլորտում։
Բնակավայր | Կոորդինատներ | Կառուցման տարեթիվ | Նախագիծ | Ճարտարապետներ | Պատկեր |
---|---|---|---|---|---|
Ֆալկենբերգ այգի- քաղաք | Բենսդորֆ 52°24′39″ հս․ լ. 13°34′00″ ավ. ե.HGЯO |
1913-1916 | Բրունո Տաուտ | Բրունո Տաուտ Հենրի Տեսենոու |
|
Շիլերպարկ | Վեդինգ (Միտտե) 52°33′34″ հս․ լ. 13°20′56″ ավ. ե.HGЯO |
1924-1930 | Բրունո Տաուտ | Բրունո Տաուտ Մաքս Տաուտ Հանս Հոֆման (խոշորացված 1954-1959 թթ.) |
|
Բրից | Բրից 52°26′54″ հս․ լ. 13°27′00″ ավ. ե.HGЯO |
1925-1930 | Բրունո Տաուտ | Մարտին Վագներ | |
Կառլ Լեգիեն | Պրենցլաուեր Բերգ 52°32′47″ հս․ լ. 13°26′01″ ավ. ե.HGЯO |
1928-1930 | Բրունո Տաուտ | Բրունո Տաուտ Ֆրանս Հիլինգեր |
|
Վայս Շտատ (Սպիտակ քաղաք) | Ռայնիկենդորֆ 52°34′10″ հս․ լ. 13°21′03″ ավ. ե.HGЯO |
1929-1931 | Մարտին Վագներ (ղեկավար) | Օտտո Ռուդոլֆ Սալվիզբերգ Բրունո Արենդս Վիլհելմ Բոյնինգ |
|
Սիմենսշտատ | Շառլոտենբուրգ-Նորդ 52°32′22″ հս․ լ. 13°16′39″ ավ. ե.HGЯO |
1929-1934 | Մարտին Վագներ (ղեկավար) | Հանս Շարուն Վալտեր Գրոպիուս Օտտո Բարտինգ Ֆրեդ Ֆորբատ Հյուգո Հերինգ Պաուլ Ռուդոլֆ Հենինգ |
Գրականություն
- Jörg Haspel, Annemarie Jaeggi: Siedlungen der Berliner Moderne. Deutscher Kunstverlag, München 2007, ISBN 978-3-422-02091-7.
- Landesdenkmalamt Berlin im Auftrag der Senatsverwaltung für Stadtentwicklung Berlin (Hrsg.), Winfried Brenne (Projektleitung): Siedlungen der Berliner Moderne. Nominierung zur Aufnahme in die Welterbeliste der UNESCO. Braun Verlagshaus, Berlin 2007, ISBN 3-938780-20-7.
Արտաքին հղումներ
- Берлинские кварталы эпохи модернизма Արխիվացված 2020-06-22 Wayback Machine
- Центр всемирного наследия
Ծանոթագրություններ
- ↑ Spiegel Online: Siedlungen der Berliner Moderne sind Weltkulturerbe vom 7. Juli 2008 und Presseerklärung der Deutschen UNESCO-Kommission
- ↑ «Берлинские кварталы эпохи модернизма». www.germany.travel (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
{cite web}
:|first=
missing|last=
(օգնություն)