Մոխրոտիկը անգլ.՝ Cinderella |
---|
|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
---|
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ, ավանդական մուլտֆիլմ, ընտանեկան ֆիլմ, հեքիաթ, մյուզիքլ և մելոդրամա |
---|
Կերպարներ | Մոխրոտիկ, Anastasia Tremaine?, Drizella Tremaine?, Lady Tremaine?, Fairy Godmother?, Jaq and Gus?, Bruno?, Lucifer?, The King?, The Grand Duke?, Major?, Mice?, Birds?, The Herald?, Prince Charming?, Jaq? և Gus? |
---|
Դարաշրջան | 19-րդ դար |
---|
Հորինված երկիր | Disney's Cinderella universe? և Ուոլթ Դիսնեյ անիմացիոն ստուդիայի ֆիլմերի տիեզերք |
---|
Հիմնված է | Շառլ Պերրոյի «Մոխրոտիկ» հեքիաթի վրա |
---|
Շարքի մասն է | Walt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր |
---|
Ռեժիսոր | Ուիլֆրեդ Ջեքսոն[1][2][3], Հիմիլտոն Լասկի[1][2][3] և Կլայդ Ջերոնիմի[1][2][3] |
---|
Սցենարիստ | Քեն Անդերսոն[4][2][3], Թեդ Սիրս[4][2][3], Հոմեր Բրայթմեն[4][2][3], Ջո Ռինալդի[4][2][3], Բիլ Պիտ[4][2][3], Հարրի Ռիվզ[4][2][3], Ուինստոն Հիբլեր[4][2][3] և Էդրիան Պեններ[4][2][3] |
---|
Հնչյունավորում | Տուրլ Ռեյվենսկրոֆտ[5], Earl Keen?[6], Lucille Williams?[6], Էյլին Վուդս[4][2][6][…], Վերնա Ֆելտոն[4][2][6][…], Էլեանոր Օդրի[4][2][6][…], Լուսիլ Բլիս[4][2][6], Ջիմմի ՄաքԴոնալդ[4][2][6][…], Լուիս վան Ռուտեն[4][2][6][…], Ուիլյամ Ֆիփս[4][2][6], Ջյուն Ֆորեյ[6], Մարնի Նիքսոն[5], Բեթի Լու Ջերսոն[6], Claire Du Brey?[4][2][3], Մերիոն Դարլինգթոն[7], Ռոդա Ուիլյամս[4][2][6][…], Դոն Բարկլայ[4][2][8][…] և Մայք Դուգլաս[6] |
---|
Պատմող | Բեթի Լու Ջերսոն[6] |
---|
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ[3] |
---|
Գործադիր պրոդյուսեր | Բեն Շարպստին[1][2][3] |
---|
Երաժշտություն | Փոլ Սմիթ[2][3], Օլիվեր Ուոլես[2][3], Mack David?[4][2][3], Jerry Livingston?[4][2][3] և Al Hoffman?[4][2][3] |
---|
Խմբագիր | Դոնալդ Հալիդեյ[4][2][3] |
---|
Երկիր | ԱՄՆ |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն[3] |
---|
Դիստրիբյուտոր | RKO Pictures[4][2][3] |
---|
Տևողություն | 74 րոպե[4][2] |
---|
Շարք | Walt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր |
---|
Սիկվել | Մոխրոտիկը 2. երազանքներն իրականանում են և Մոխրոտիկ 3: Չար կախարդանքները |
---|
Թվական | փետրվարի 15, 1950[9][2] |
---|
Առաջադրում | Օսկար մրցանակ լավագույն մյուզիքլի համար և Օսկար մրցանակ լավագույն ձայնադրման համար |
---|
Պարգևներ | |
---|
MPAA վարկանիշ | G |
---|
Բյուջե | 2,2-2,9 մլն դոլլար |
---|
Շահույթ | 85 000 000 $ |
---|
princess.disney.com/cinderella/movies |
---|
«Մոխրոտիկը» (անգլ.՝ Cinderella), ամերիկյան լիամետրաժ, երաժշտական, անիմացիոն ֆիլմ, ստեղծված «Ուոլթ Դիսնեյ» ընկերության կողմից, 1950 թվականին՝ Շառլ Պերոյի համանուն հեքիաթի հիման վրա։ Դիսնեյ ստուդիան մուլտֆիլմի վրա ծախսել է 2.5 միլիոն դոլար և 6 տարի ժամանակ (1944-1950 թթ.)։ Ֆիլմի համար գրվել է 6 երգ, որոնք կապված են սյուժեի հետ և ընդգծում են առավել կարևոր տեսարանները։
Սյուժե
Մուլտֆիլմի գլխավոր կերպարը Մոխրոտիկ անունով մի աղջիկ է, որն ապրում է իր իրական հոր, խորթ մոր և երկու խորթ քույրերի հետ։ Հոր մահից հետո խորթ մայրը ցույց է տալիս իր ողջ ատելությունը դեպի Մոխրոտիկը և նրան դարձնում է իրենց տան սպասուհին։ Օր օրի Մոխրոտիկն ավելի էր գեղեցկանում և բացի դրանից նա ուներ չափազանց բարի սիրտ և հոգի։ Նա ուներ շատ ընկերներ, որոնք կենդանիներ էին։ Մի օր թագավորը հրաման է տարածում, որ թագավորության բոլոր երիտասարդ աղջիկները պետք է գան պալատ, որպեսզի արքայազնը ընտրի իր ապագա կնոջը։ Մոխրոտիկը ևս ստանում է հրավեր, բայց խորթ մայրն ասում է, որ նա կարող է մասնակցել պարահանդեսին միայն այն ժամանակ, երբ կմաքրի ամբողջ տունը և կգտնի իր համար համապատասխան զգեստ։ Զգեստի հարցը լուծում են մկնիկները՝ կարելով նրա համար գեղեցիկ զգեստ։ Բայց քույրերը տեսնելով այդ գեղեցիկ զգեստը պատռում են այն և գնում պարահանդեսի իրենց մոր հետ։ Այդ ժամանակ հայտնվում է փերին և տալիս է մոխրոտիկին այն ամենը, ինչ որ պետք է պարահանդեսի համար։ Վերջացնելուց հետո Փերին զգուշացնում է, որ կեսգիշերից հետո կախարդանքը կանհետանա։ Պարահանդեսի ժամանակ, երբ արքայազնը տեսնում է Մոխրոտիկին, անմիջապես բռնում է նրա ձեռքը և այլևս բաց չի թողնում։ Բայց շուտով մթնում է և դառնում կեսգիշեր։ Մոխրոտիկը զարկերը լսելով փախչում է աստիճանների վրա թողնելով իր կոշիկը։ Արքան հրամայում է ամբողջ թագավորությունով փնտրել անհայտ գեղեցկուհուն կոշիկի միջոցով։ Հաջորդ առավոտյան թագավորությունում լուր է տարածվում, թե ում ոտքին եղավ կոշիկը նա էլ կդառնա արքայազնի հարսնացուն։ Խորթ մայրը հասկանում է, որ այդ գեղեցկուհին Մոխրոտիկն է եղել և փակում է նրան սենյակում։ Մինչ երկու աղջիկները փորձում էին իրենց մեծ ոտքերին հարմարեցնել փոքրիկ կոշիկը, մկնիկները խորթ մոր գրպանից հանում են սենյակի բանալին և ազատում Մոխրոտիկին։ Մոխրոտիկը մտնում է հյուրասենյակ, որպեսզի փորձի կոշիկը, բայց խորթ մայրը կոտրում է այն։ Բայց պարզվում է, որ մյուս ոտքի կոշիկը դեռ Մոխրոտիկի մոտ էր։ Մուլտֆիլմը ավարտվում է հարսանիքի տեսարանով։
Խոսում են
- Էյլին Վուդս - Մոխրոտիկ
- Էլիանոր Օդլի - Լեդի Դրեմեյն
- Ջիմմի ՄաքԴոնալդ - Ժակ, Գաս, Բրունո
- Լուիս Վան Ռութեն - արքա, դուքս
- Ուիլյամ Ֆիպս/Մայք Դուգլաս(վոկալ) - արքայազն
- Ռոդա Ուիլյամս - Դրիզելլա Դրեմեյն
- Լյուսիլ Բլիսս - Անաստասիա Դրեմեյն
- Վերնա Ֆելթոն - փերի
- Ջուն Ֆորեյ - Լյուցիֆեր
- Դոն Բարկլայ - սպասավոր
- Բեթի Լու Ջերսոն - պատմող
Հետաքրքիր փաստեր
- Մոխրոտիկի մասին պատմող հեքիաթներ կան համարյա բոլոր մշակույթներում։ Ամենահին հեքիաթը չինականն է։ Դիսնեյի այս մուլտֆիլմը ստեղծվել է ֆրանսիական հեքիաթի հիման վրա։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 39.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 93. — ISBN 978-0-517-55407-4
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 Cinderella — 1950.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 40.
- ↑ 5,0 5,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 238. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 54. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 16. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ http://www.d-zine.se/filmer/askungen.htm
Արտաքին հղումներ
|
---|
| Ֆիլմեր | |
---|
| Երգեր |
- I Don’t Care If the Sun Don’t Shine
- A Dream Is a Wish Your Heart Makes
- Bibbidi-Bobbidi-Boo
|
---|
| Կերպարներ | |
---|
|
|
---|
| Ուոլթ Դիսնեյ Անիմացիոն Ստուդիա | |
---|
| Անիմացիայով խաղարկային ֆիլմեր | Լռակյաց վիշապը (1941) • Հաղթանակ օդային ուժով (1943) • Հարավի երգը (1946) • Դու թանկ ես իմ սրտի համար(1948) • Մերի Պոփինս (1964) • Գավազանագլխիկը և ցախավելը (1971) • Փիթի վիշապը (1977) • Ով է դավել Ռոջեր ճագարին (1988) • Հմայվածը (2007) |
---|
| DisneyToon Studios ընկերության ֆիլմեր | |
---|
|