Յուրգեն Կլինսման (գերմ.՝ Jürgen Klinsmann; հուլիսի 30, 1964(1964-07-30)[1][2][3][…], Գյոպինգեն, Nordwürttemberg Government Region, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] ), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող, բոլոր ժամանակների լավագույն գերմանացի ֆուտբոլիստներից մեկը։ Մազերի գույնի և գոլեր խփելու ունակության համար համար ստացել է «ոսկե ռմբարկու» մականունը։
Ֆուտբոլիստի կարիերան
Ակումբային կարիերան
Ֆուտբոլ խաղալ սկսել է 8 տարեկանից, խաղալով բոլոր դիրքերում, նույնիսկ դարպասապահ։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 16 տարեկանից, հանդես գալով Գերմանիայի 2-րդ դիվիզիոնի «Շտուտգարտ Կիկերս» ակումբում։ 1984 թվականից սկսել է խաղալ արդեն բունդեսլիգայի «Շտուտգարտ» ավելի հեղինակավոր ակումբում։ Կլինսմանը հանդես է եկել նաև Մյունխենի Բավարիայի, Ինտերի, Մոնակոի, Սամպդորիայի և Տոտենհեմ Հոտսպուրի կազմում։
Հավաքականի կարիերան
Կլինսմանը Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղալով ունեցել է փայլում կարիերա, խաղալով 108 խաղ և խփելով 47 գնդակ։ Իր խաղային լավագույն տարիներին համարվում էր հավաքանի առաջատար հարձակվողն ու գլխավոր հարվածային ուժը։
1998 թվականին ավարտել է խաղային կարիերան որպես ֆուտբոլիստ և աշխատել է որպես մարզիչ։
Մրցանակներ և փաստեր
- 1988 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
- Մասնակցել է ֆուտբոլի Եվրոպայի 1988, 1992 և 1996 թթ. առաջնություներին
- 1992 թվականի արծաթե մեդալակիր
- 1996 թվականի Եվրոպայի չեմպիոն
- Մասնակցել է ֆուտբոլի աշխարհի 1990, 1994 և 1998 թթ. առաջնություններին
- 1990 թվականի աշխարհի չեմպիոն է, խփել է 3 գոլ
- 1994 թվականին խփել է 5 գոլ
- 1998 թվականին խփել է 3 գոլ
- Կլինսմանը ֆուտբոլի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով մասնակցելով 3 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների, յուրաքանչյուր առաջնությունում խփել է 3 և ավելի գնդակ։
- Ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկում։
- ՈւԵՖԱ-ի գավաթի 1991 և 1996 թվականի հաղթող (համապատասխանաբար Ինտերի և Բավարիայի կազմում)
- Գերմանիայի 1994 և 1998 թթ. տարվա լավագույն ֆուտբոլիստ
- Անգլիայի 1995 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ (Անգլիայի ֆուտբոլի պատմության առաջին արտասահմանցի ֆուտբոլիստը, ով արժանացել է այդ մրցանակին)
- Գերմանիայի 1997 թվականի չեմպիոն
- Ընդհանուր թվով հավաքականի կազմում մասնակցել է 130 խաղի, խփել 58 գնդակ, իսկ ակումբային խաղերում մասնակցել 506 խաղի խփելով 277 գնդակ
Մարզչական կարիերան
2004 թվականի հուլիսի 26-ից եղել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, փոխարինելով Ռուդի Ֆյոլլերին։
2006 թվականի հուլիսի 12-ից նրան փոխարինել է Յոահիմ Լյովը։
2008 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 27-ը մարզել է Բավարիա ակումբը։
2010 թվականի նոյեմբերի 3-ից պաշտոնապես նշանակվել է «Տորոնտո» ակումբի մարզիչ-խորհրդատու։
2011 թվականի հուլիսի 29-ից փոխարինել է Բոբ Բրեդլիին ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում[5][6][7][8]։ Իսկ 2011 թվականի օգոստոսին նրա մարզչությամբ ԱՄՆ-ն անցկացրել է 2 հանդիպում Մեքսիկայի և Ֆիլադելֆիայի հետ։
Մարզչական մրցանակներ
Անձնական կյանք և այլ գործունեություն
Կլինսմանը իր կարիերայի ընթացքում հանդես գալով արտասահմանյան երկրներում, իր մայրենի գերմաներենից բացի տիրապետել է նաև անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներին«The Person». klinsmann.com. 2014 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.</ref>։ 1995 թվականին ամուսնացել է նախկին մոդել Դեբբի Չինի հետ (ծնունդով Սան-Խոսե քաղաքից), ունեն երկու երեխա` աղջիկը Լեյլա և տղան Ջոնաթան[9][10]։ 1998 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի Հանտինգտոն-Բիչ թաղամասում։ Մինչև ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ աշխատելը աշխատել է նաև Los Angeles Galaxy ակումբում որպես գլխավոր մարզչի օգնական։
Կլինսմանը 2000 թվականին ստեղծված Գերմանիայի երիտասարդական ֆուտբոլի ֆոնդի նախագահության անդամ է։ Ֆոնդը Գերմանիայում զբաղվում է պատանեկան և երիտասարդական, ինչպես նաև այսպես կոչված բակային ֆուտբոլի զարգացմանը։ Յուրգեն Կլինսմանը զբաղվում է նաև բարեգործական աշխատանքներով։ Նա հիմնել է Agapedia բարեգործական ընկերությունը, ով օգնում է հիվանդ երեխաներին։
2001 թվականից նա ԱՄՆ-ի սպորտային խորհրդատվական ընկերության ֆուտբոլի բաժնի փոխնախագահն է։
Լուսանկարներ
-
1989 թ. Դինամո Դրեզդեն - Շտուտգարտ հանդիպման ժամանակ
-
Գերմանիայի հավաքականին մարզելու ժամանակ, 2005 թ. լուսանկար
-
ԱՄՆ հավաքականի մարզիչ, 2011 թ. լուսանկար
-
2014 թ. լուսանկար
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Գերմանիայի տարվա լավագույն մարզիչներ |
---|
| Թոփմյոլեր 2002 · Մագատ 2003 · Շաֆ 2004 · Մագատ 2005 · Կլինսման 2006 · Ֆե 2007 · Հիցֆելդ 2008 · Մագատ 2009 · Վան Գալ 2010 · Կլոպ 2011 · Կլոպ 2012 · Հայնկես 2013 · Լյով 2014 |
|